ԲՐԻԿՍ-ի ձևավորումը կարևոր քայլ է բազմակողմանի համաշխարհային համակարգի ձևավորման ուղղությամբ
(last modified Thu, 19 Sep 2024 06:55:57 GMT )
Սեպտեմբեր 19, 2024 10:25 Asia/Tehran
  • ԲՐԻԿՍ-ի ձևավորումը կարևոր քայլ է բազմակողմանի համաշխարհային համակարգի ձևավորման ուղղությամբ

ԻԻՀ արդարադատության նախարարը հայտարարել է, որ ԲՐԻԿՍ-ի ստեղծումը կարևոր քայլ է բազմակողմանի համաշխարհային համակարգի ձևավորման և միակողմանի համակարգից ձերբազատվելու ուղղությամբ։

Iran Press գործակալության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 18-ին Մոսկվայում կայացած ԲՐԻԿՍ անդամ երկրների արդարադատության նախարարների հանդիպմանն ունեցած ելույթում, Ամին Հոսեյն Ռահիմին հայտարարել է․ «ԲՐԻԿՍ-ի դիրքերի ամրապնդումն արդյունավետ գործիք կլինի ԱՄՆ-ի հեգեմոնիան զսպելու համար»։

Նա նշել է․ «Աշխարհի ազատ և անկախ պետությունների դեմ միակողմանի և անօրինական տնտեսական պատժամիջոցների կիրառումը միջազգային իրավունքի, ներառյալ՝ ինքնիշխանության, իրավահավասարությանը և այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների բացահայտ խախտում է։

Ռահիմիի խոսքով․ «Անօրինական պատժամիջոցները կործանարար ազդեցություն են ունենում  միջազգային հարաբերությունների վրա, թույլ չեն տալիս երկրներին օգտվել իրենց ֆինանսական ռեսուրսներից և սահմանափակում են վերջիններիս՝ միջազգային համագործակցության վրա հիմնված գործընթացներում, ինչպիսիք են կլիմայի փոփոխության բացասական հետևանքների դեմ պայքարը և մարդասիրական օգնություն տրամադրելը»:

Նշելով, որ վերջին տարիներին միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ ՄԱԿ-ը և Արդարադատության միջազգային դատարանը, հաստատել են միակողմանի հարկադրանքի միջոցների և մարդասիրական ապրանքների նկատմամբ հասանելիության սահմանափակման անօրինականությունը, նախարարը հավելել է․ «ԲՐԻԿՍ-ը կարող է օգնել արդյունավետ կերպով հաստատել օրենքի գերակայությունը միջազգային ասպարեզում` միաժամանակ դիմակայելով այդ անօրինական գործողություններին»:

Անդրադառնալով խմբին նոր անդամների, այդ թվում՝ Իրանի միանալուն, նա ասել է․ «Խմբի ընդլայնումը բարձրացրել է դրա  արդյունավետությունը միջազգային ասպարեզներում և հիմք  ստեղծել միջազգային հարցերում ավելի մեծ դերակատարություն ունենալու համար»։

Ռահիմին նշել է․ «ԲՐԻԿՍ-ի սկզբունքները, ներառյալ՝ ինքնիշխանության և իրավահավասարության նկատմամբ հարգանքը, երկրների զարգացման համար հավասար հնարավորությունների ստեղծումը, միմյանց շահերի փոխըմբռնումը, բաց տեսակետները և կոնսենսուսի վրա հիմնված որոշումների կայացումը և, ամենակարևորը, աշխարհի համար արդար առևտրի և բազմակարծիք ֆինանսական համակարգի իրականացումն ինչպես նաև ներկա դարաշրջանի մարտահրավերների հավաքական լուծումների հետապնդումը, բխում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից, որը պետք է հաշվի առնել  խմբի բոլոր որոշումներում»։

ԲՐԻԿՍ-ում խմբում Իրանի ներկայության նպատակը

ԻԻՀ արդարադատության նախարարը նշել է․ «ԲՐԻԿՍ խմբին Իրանի անդամակցությունը հիմնված է պատվի, արդարության և նպատակահարմարության  սկզբունքների վրա և համահունչ է արդարության, բարոյականության և կայուն խաղաղության հաստատմանը։  Իրանը պատրաստ է խմբում արդյունավետ և ուժեղ դերակատարություն ունենալ քաղաքական, տնտեսական, ֆինանսական, անվտանգության, իրավական, մշակութային և ժողովրդական համագործակցության հարցերում։

Մեր երկրի նոր կառավարությունն ինչպես նախորդ կառավարությունը, որոշել է ակտիվ, կառուցողական և արդյունավետ դեր խաղալ ԲՐԻԿՍ-ում, և այդ պատճառով, թեև կառավարությունը նոր է ձևավորվել, պատվիրակություններն ամենաբարձր մակարդակի են»։

Իրանը ողջունում է ԲՐԻԿՍ-ի արբիտրաժային կենտրոնի ստեղծման առաջարկը

Անդրադառնալով ԲՐԻԿՍ արբիտրաժային կենտրոն ստեղծելու ՌԴ առաջարկին, նա նշել է․ «ԻԻՀ արդարադատության նախարարությունը համարում է, որ առաջարկը հնչել է ժամանակին  և պետք է քննարկվի անդամ երկրների կառավարությունների կողմից»։

Նախարարը հավելել է․ «Միջազգային մակարդակով արդարադատության հասնելու համար Իրանի ողջունում է ցանկացած նոր նախաձեռնություն և գոյություն ունեցող մեխանիզմների կիրառումը՝  կոռուպցիայի արդյունքում թալանվածը վերադարձնելու համար, այդ թվում՝ ակտիվների հետագծման ցանցերի ստեղծման միջոցով։ Իրանը պատրաստ է այս ոլորտում  ակտիվ և արդյունավետ համագործակցության՝ խմբի անդամ կառավարությունների համապատասխան կառույցների հետ»։

Մինչ հանդիպման պաշտոնական մեկնարկը, ԻԻՀ արդարադատության նախարարը հանդիպել է Ռուսաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների և ՀԱՀ արդարադատության նախարարների հետ և քննարկել իրավական և դատական հարաբերությունների ընդլայնման ուղիները։

ԲՐԻԿՍ խումբը սկզբում ձևավորվել է Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի մասնակցությամբ, իսկ ավելիուշ խմբին դրան միացել է Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ Այս տարեսկզբին այս խմբին միացան նաև Իրանը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսը և Եթովպիան։

 

Պիտակ