Փեզեշքյան․ Կատարում դրական արդյունքի ենք հասել Իրանին պատկանող 6 միլիարդ դոլարի ակտիվների վերաբերյալ
(last modified Fri, 04 Oct 2024 06:32:31 GMT )
Հոկտեմբեր 04, 2024 10:02 Asia/Tehran
  • Փեզեշքյան․ Կատարում դրական արդյունքի ենք հասել Իրանին պատկանող 6 միլիարդ դոլարի ակտիվների վերաբերյալ

ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեքշյանը հայտարարել է․ «Իրանի և Կատարի Կենտրոնական բանկերի նախագահների հանդիպման և այդ երկրի էմիրի հետ քննարկումների ժամանակ դրական արդյունքի ենք հասել Իրանին պատկանող 6 միլիարդ դոլար ակտիվիների հարցում»։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Դոհայից վերադառնալուց հետո, ԻԻՀ նախագահն անդրադարձել է իր այցին, մասնավորապես՝ Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ հանդիպմանը և Ասիական համագործակցության երկխոսության ֆորումի նիստին։

Նա նշել է․ «Այցի ընթացքում երկկողմ և բազմակողմ բանակցություններից բացի, ձեռք բերվեցին համաձայնությունների և ստորագրվեց վեց հուշագիր»։

Անդրադառնալով տարածաշրջանի, Գազայի և Լիբանանի իրավիճակի առնչությամբ Իրանի արտգործնախարարի հետ արաբական երկրների արտգործնախարարների հանդիպմանը, Փեզեշքյանն ասել է․ «Հանդիպումների առանցքը կոնսենսուսի ձևավորումն էր, որպեսզի մենք ի վերջո հարևան երկրների հետ, գանք ընդհանուր հայտարարի և ընդհանուր տեսլականի ու կարողանանք միասնական  ձայնով Իսրայելին իր տեղը ցույց տալ»։

ԻԻՀ նախագահը Դոհա էր մեկնել Կատարի էմիրի պաշտոնական հրավեով։ Նրան Դոհայի օդանավակայանում դիմավորել էր Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին։ Այցի երկրորդ օրը Փեզեշքյանը ելույթ էր ունեցել Ասիական համագործակցության երկխոսության ֆորումի (ACD) 19-րդ հանդիպմանը, ինչից հետո երկկողմ հանդիպումներ էր ունեցել մասնակից երկրների ղեկավարների հետ։

 

Պիտակ