Հոկտեմբեր 11, 2024 17:06 Asia/Tehran
  • Իրան․ ԵՎրոպան կարող է դերակատորթւյուն ունենալ Արևմտյան Ասիայում լարվածությունը դադարեցնելու հարցում

ԻԻՀ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ Եվրոպան ավելի ակտիվ դեր կխաղա Արևմտյան Ասիայում լարվածությունը դադարեցնելու գործում։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ իտալական Tg3 հեռուստաալիքին տված հարցազրույցում, Աբբաս Արաղչին  քննադատել է եվրոպական երկրների անգործությունն Արևմտյան Ասիայում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների նկատմամբ, հավելելով․ «Հուսով եմ, որ Եվրոպան ավելի ակտիվ դեր կխաղա լարվածությունը դադարեցնելու հարցում։ Եվրոպան ասում է, թե բավականաչափ  գործիքներ չունի, սակայն բայց ես այդպես չեմ կարծում»։

Նա նշել է․ «Սիոնիստական ռեժիմը սպանել է ավելի քան 42 հազար պաղեստինցու, և  միջազգային հանրությունը պետք է ջանքեր գործադրի՝ կանխելու ռեժիմի գործողությունները»։ 

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ն կանաչ լույս է տվել Իսրայելին՝ Իրանի հրթիռային հարձակմանը պատասխանելու համար, և արդյո՞ք Իրանը կպատասխանի այդ  հարձակմանն Արաղչին ասել է․ «Յուրաքանչյուր գործողություն կունենա արձագանք, սա ֆիզիկայի օրենք է։ Ուստի Իսրայելի ռեժիմի յուրաքանչյուր գործողության մենք անպայման կպատասխանենք ավելի մեծ ուժով»։