Իրանի արտգործնախարարը Կահիրեում հանդիպում և զրույց է ունեցել Եգիպտոսի նախագահի հետ
Սահաբ - Իրանի արտգործնախարարը և Եգիպտոսի նախագահը հանդիպել և քննարկել են Արևմտյան Ասիայի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։
ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, ով այցելել է Կահիրե, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել Արևմտյան Ասիայի տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատմանն ուղղված այդ երկրի շարունակական ջանքերը:
Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին ևս ընդգծելով հակամարտությունների ընդլայնման դեմ իր երկրի մոտեցումը, պահանջել է անհապաղ դադարեցնել Իսրայելի ցեղասպան ռեժիմի պատերազմը Գազայի հատվածում և Լիբանանում, ինչը վտանգավոր հետևանքներ կունենա տարածաշրջանի երկրների և ժողովուրդների անվտանգության համար։
Եգիպտոսի նախագահը նաև ընդգծել է միջազգային ջանքերի շարունակականությունն ու ավելացումը՝ լարվածության աճը կասեցնելու, պատերազմի տարածումը տարածաշրջանում կանխելու և Գազայի հատվածում ու Լիբանանում հրադադար հաստատելու նպատակով,
Այս հաղորդման համաձայն՝ Իրանի արտաքին գործերի նախարարը և Եգիպտոսի Հանրապետության նախագահը կարևորելով ներկա գործընթացի շարունակումը, համաձայնել են ուսումնասիրել երկկողմ հարաբերություններում համատեղ զարգացման հեռանկարները։
Եգիպտոսի պաշտոնյաների հետ հանդիպելու և զրուցելու նպատակով Կահիրե այցելած Իրանի արտաքին գործերի նախարարը հանդիպել և տարածաշրջանային կարևորագույն խնդիրների ու զարգացումների շուրջ մտքեր փոխանակել Եգիպտոսի ԱԳ նախարար Բադր Աբդելատիի հետ։
Գազայում և Լիբանանում վերջին զարգացումների և Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները դադարեցնելու ջանքերի շրջանակում տարածաշրջանային խորհրդակցություններ վարելու նպատակով՝ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այցելել է Լիբանան, Սիրիա, Սաուդյան Արաբիա, Կատար, Իրաք, Օման և Հորդանան և խորհրդակցել ու մտքեր է փոխանակել այս երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ: