Մոսկվան և Թեհրանը համագործակցության վերաբերյալ պայմանագիր կստորագրեն. Իրանի դեսպան
Հոկտեմբեր 18, 2024 17:28 Asia/Tehran
Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ համագործակցության մասին համաձայնագիր կստորագրվի Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովից հետո։
Այս մասին «Al Mayadeen» հեռուստաալիքին հայտնել է Ռուսաստանում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին։
«Համապարփակ համագործակցության մասին համաձայնագիր կստորագրվի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովից հետո՝ Փեզեշքիանի մոսկովյան այցի ընթացքում»,- ասել է դիվանագետը։
Ջալալիի խոսքով` Պուտինն ու Փեզեշքյանը Աշխաբադում պայմանավորվել են, որ փաստաթուղթը կստորագրվի առանձին այցի ժամանակ։
Նա հիշեցրել է, որ ՌԴ նախագահը Իրանի նախագահին հրավիրել է ՌԴ, Փեզեշքյանն ընդունել է հրավերը։
ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովը կանցկացվի Կազանում հոկտեմբերի 22-24-ը։
Պիտակ