Իրանի նախագահը չի մասնակցի Բաքվի գագաթնաժողովին
(last modified Mon, 11 Nov 2024 06:31:38 GMT )
Նոյեմբեր 11, 2024 10:01 Asia/Tehran
  • Իրանի նախագահը չի մասնակցի Բաքվի  գագաթնաժողովին

Իրանում լույս տեսնող «Ֆարհիխտեգան» թերթը, վկայակոչելով կառավարության տեղեկատվական խորհրդի անդամին, հայտարարել է, որ նախագահ Մասուդ Փեզեշքյանը չի մասնակցի Բաքվի COP29 գագաթնաժողովին։

 Թերթը գրել է. «Այս որոշումը ճիշտ է երկու առումով. Նախ՝ աշխարհի շատ երկրների  ղեկավարներ չեն պատրաստվում մասնակցել Բաքվի կողմից կազմակերպված այս գագաթնաժողովին։ Երկրորդ հերթին գագաթնաժողովին մասնակցում են Սիոնիստական ռեժիմի ղեկավարները»։

Նշվում է, որ Սիոնիստական ռեժիմի նախագահ  Իցակ Հերցոգը  և նրա գլխավորած պատվիրակության անդամները մասնակցելու են COP29-ին։ 

Ավելի վաղ «Քեյհան» թերթը գրել էր. «Իրանի ներկայությունը Բաքվի գագաթնաժողովին վտանգավոր քայլ է՝ Իսրայելի հետ լարվածության գագաթնակետին և Բաքվի ղեկավարությանը կարող է մղել  Իսրայելին աջակցելու միջոցով մարդկային սկզբունքների դավաճանության»: