Արաղչին ընդգծել է Լիբանանի ժողովրդին, կառավարությանը և դիմադրությանը սատարելու Իրանի դիրքորոշումը
Սահաբ- Իրանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է Լիբանանի ժողովրդին, կառավարությանը, բանակին և դիմադրությանը սատարելու ԻԻՀ դիրքորոշումը։
Sahab ցանցը հղում անելով ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությանը հաղորդել է,որ Իրանի ԱԳ նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին հինգշաբթի օրը Լիբանանի արտգործնախարար Աբդալլահ Բու Հաբիբի հետ հեռախոսազրույցում, ողջունելով Իսրայելի ագրեսոր ռեժիմի դեմ պատերազմում հրադադարի շուրջ ձեռքբերված համաձայնությունը,այս հաջողությունը համարել է Լիբանանի ժողովրդի աննկարագրելի դիմակայության և մարտադաշտում դիմադրության մարտիկների, և Լիբանանի խորհրդարանի ու կառավարության դիվանագիտական ջանքերի արդյունքը։
Իրանի արտաքին գործերի նախարարն անդրադառնալով անցյալում ձեռք բերված պայմանավորվածություններին Սիոնիստական ռեժիմի անհավատարմությանն ու խոստմնադրժությանը, և ընդգծելով Իսրայելի ցեղասպան ռեժիմի շարունակական ագրեսիայի նկատմամբ Լիբանանի զգոնությունն ու լուրջ զգուշավորությունը,ասել է,-Սիրիայում վերջին օրերի զարգացումները և այս երկրում թաքֆիրական ահաբեկչական խմբավորումների վերակտիվացումը ամերիկա-սիոնիստական ծրագիր է՝ Դիմադրության դիմաց Սիոնիստական ռեժիմի ձախողումներից հետո Արևմտյան Ասիայի տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը խախտելու համար։
Լիբանանի ԱԳ նախարարն իր հերթին զեկուցելով հրադադարի հաստատումից հետո իր երկրի վերջին իրավիճակի մասին, երախտագիություն հայտնեց Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ Լիբանանի ժողովրդին և կառավարությանը ցուցաբերած աջակցության և հայտնած համերաշխության համար։
Իսրայելի ցեղասպան ռեժիմի Լիբանան ներխուժումից երկու ամիս անց, չորեքշաբթի առավոտյան 2024 թվականի նոյեմբերի 27-ին ուժի մեջ է մտել Իսրայելի ռեժիմի և Լիբանանի միջև հրադադարի մասին համաձայնագիրը։
Լիբանանի ճակատում հրադադարը արժանացել է Սիոնիստական ռեժիմի ներքաղաքական շրջանակների լայնածավալ քննադատությանը, և նրանք նման համաձայնությունը որակել են որպես այս ռեժիմի պարտություն և ձախողում։