Իրանի ԱԳ նախարարը մեկնում է Դամասկոս՝ Թեհրանի ուղերձը փոխանցելու Սիրիայի կառավարությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i226380-Իրանի_ԱԳ_նախարարը_մեկնում_է_Դամասկոս_Թեհրանի_ուղերձը_փոխանցելու_Սիրիայի_կառավարությանը
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ մեկնում է Դամասկոս՝ Սիրիայի կառավարությանը Թեհրանի ուղերձը փոխանցելու նպատակով:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 01, 2024 18:17 Asia/Tehran
  • Իրանի ԱԳ նախարարը մեկնում է Դամասկոս՝ Թեհրանի ուղերձը փոխանցելու Սիրիայի կառավարությանը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ մեկնում է Դամասկոս՝ Սիրիայի կառավարությանը Թեհրանի ուղերձը փոխանցելու նպատակով:

Նրա խոսքով՝ Իրանը լիովին աջակցում է Սիրիային ակտիվացած ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում, հաղորդում է IRNA գործակալությունը:

«Ես մեկնում եմ Դամասկոս՝ Իրանի ուղերձը Սիրիայի կառավարությանը փոխանցելու համար։ Մենք հաստատակամորեն աջակցում ենք Սիրիայի բանակին և ղեկավարությանը»,- հայտարարել Է Արաղչին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին «Ջեբհաթ ան Նուսրա»-ի* ահաբեկիչ  զինյալները խախտել են հրադադարի մասին համաձայնագիրը և գրոհել Սիրիայի Հալեպ և Իդլիբ Նահանգների վրա, ինչը հանգեցրել է կատաղի բախումների: Սիրիական բանակին ակտիվորեն աջակցում են Ռուսաստանի օդատիեզերական ուժերը՝ հարվածներ հասցնելով ահաբեկիչների տեխնիկային, կառավարման կետերին, պահեստներին և հրետանային դիրքերին, ինչպես նաև կենդանի ուժին:

Նոյեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ թուրքամետ արմատական խմբավորումները գիշերվա ընթացքում գրեթե ամբողջությամբ գրավել են Սիրիայի Հալեպ քաղաքը, Հալեպի գլխավոր հյուպատոսությունն ու Հայկական մարդասիրական առաքելությունը մինչ այդ շտապ տարհանվել են։

Դեկտեմբերի 1-ին -ին էլ տեղեկացվեց, որ Համայի հիվանդանոցում մահացել է 66-ամյա Երվանդ Արսլանյանը, որը նախօրեին վիրավորվել էր Հալեպից Սալամիա գնալու ճանապարհին։

arm.sputniknews