Իրան․ Սիոնիստական ռեժիմը պետք է պատասխանատվության ենթարկվի ռազմական հանցագործությունների համար
https://parstoday.ir/hy/news/iran-i226870-Իրան_Սիոնիստական_ռեժիմը_պետք_է_պատասխանատվության_ենթարկվի_ռազմական_հանցագործությունների_համար
ԻԻՀ ԱԳ իրավական հարցերով փոխնախարարը հայտարարել է որ միջազգային ատյանները պետք է Սիոնիստական ռեժիմին պատասխանատվության ենթարկեն՝ ռազմական հանցագործությունների համար։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 13, 2024 10:21 Asia/Tehran
  • Իրան․ Սիոնիստական ռեժիմը պետք է պատասխանատվության  ենթարկվի ռազմական հանցագործությունների համար

ԻԻՀ ԱԳ իրավական հարցերով փոխնախարարը հայտարարել է որ միջազգային ատյանները պետք է Սիոնիստական ռեժիմին պատասխանատվության ենթարկեն՝ ռազմական հանցագործությունների համար։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ Քազեմ Ղարիբաբադին ասել է․ «Միջազգային քրեական դատարանը միայն Իսրայելի ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և վարչակարգի նախկին ռազմական նախարար Յոավ Գալանտի ձերբակալության օրդեր է տվել, ինչը դատական իշխանության ամենաառաջնային քայլն է»:

Անդրադառնալով Գազայում, Լիբանանում և տարածաշրջանում Իսրայելի հանցագործությունների հսկայական մասշտաբին՝ Ղարիբաբադին հավելել է․ «Մենք դեռևս չենք տեսնում արդար դատավարություն, որը կանդրադառնա Սիոնիստական ռեժիմի և դրա հանցավոր պաշտոնյաների հանցագործություններին»:

Նշելով, որ ԱՄՆ-ն Գազայում Իսրայելի հանցագործությունների գործընկերն ու պատասխանատուն է, Ղարիբաբադին հավելել է․ «ԱՄՆ-ը ոչ միայն ռազմական և հետախուզական, այլ նաև դիվանագիտական աջակցություն է ցուցաբերել Սիոնիստական ռեժիմին»։

Նա հավելել է, որ մարդու իրավունքների դիսկուրնս ԱՄՆ-ի ու այդ երկրի դաշնակիցների համար պարզապես գործիք է՝ ճնշելու իրենց դիմակայող ցանկացած երկրի։