Լիբանանի նորընտիր նախագահին հղած ուղերձում, Փեզեշքյանը կարևորել է միասնության և կայունության ամրապնդումը
Սահաբ - Լիբանանի նորընտիր նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահն ընդգծել է. -Միասնության ու կայունության ամրապնդումը կհանգեցնեն Լիբանանի դեմ սիոնիստ թշնամու ագահության տապալմանը:
Ինչպես հայտնում է Sahab ցանցը վկայակոչելով Mehr News գործակալությանը, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանը ուրբաթ օրը Ժոզեֆ Աունին հղած ուղերձում, շնորհավորել է նրան՝ Ներկայացուցիչների պալատի ձայների մեծամասնությամբ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ, և հույս հայտնել, որ այս ընտրությունը, որը պայմանավորվածության արդյունք է լիբանանյան քաղաքական կուսակցությունների և խմբերի մեծամասնության միջև, կհանգեցնի քաղաքական կայունություն և տնտեսական առաջընթացի, իսկ սիրելի լիբանանցիներին՝ խաղաղություն և հարմարավետություն։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հավելել է.«Անկասկած, կայունության ու միասնության ամրապնդումը ձախողման կմատնի Լիբանանի հողի նկատմամբ սիոնիստ թշնամու ագահությունը»:
Գեներալ Ժոզեֆ Աունը երեկ՝ հինգշաբթի (9 հունվարի, 2025թ.) երկրի նախագահ է ընտրվել Լիբանանի խորհրդարանի 99 կողմ ձայնով։
Լիբանանի պատմության մեջ սա հինգերորդ դեպքն է, երբ բանակի հրամանատարը դառնում է Լիբանանի նախագահ։