Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի կապակցությամբ Թեհրանի Արարատ ակումբում կանցկացվեն ֆուտբոլային հանդիպումներ
https://parstoday.ir/hy/news/iran-i229034-Իսլամական_հեղափոխության_հաղթանակի_տարեդարձի_կապակցությամբ_Թեհրանի_Արարատ_ակումբում_կանցկացվեն_ֆուտբոլային_հանդիպումներ
Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի կապակցությամբ Թեհրանում կանցկացվեն ֆուտբոլի քառակողմ խաղեր՝ «Կիա», «Պարսե» և «Արարատ» ֆուտբոլի ակադեմիայի երկու թիմերի մասնակցությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2025 11:15 Asia/Tehran
  • Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի կապակցությամբ Թեհրանի Արարատ ակումբում կանցկացվեն ֆուտբոլային հանդիպումներ

Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի կապակցությամբ Թեհրանում կանցկացվեն ֆուտբոլի քառակողմ խաղեր՝ «Կիա», «Պարսե» և «Արարատ» ֆուտբոլի ակադեմիայի երկու թիմերի մասնակցությամբ։

Այս խաղերը կանցկացվեն հինգշաբթի՝ փետրվարի 13-ին, Թեհրանի ժամանակով ժամը 13:00-ին «Արարատ» մարզավանում:

Նախկինում Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի կապակցությամբ Թեհրանահայ համայնքում անցկացվել են հատուկ սպորտային մրցումներ, պինգ-պոնգի և շախմատի ոլորտներում, որոնք ավարտվել են ուրբաթ օրը հաղթողների ճանաչմամբ և մրցանակների շնորհմամբ։

Մրցումները, որոնք կազմակերպել էր «Նայիրի» մարզամշակութային միությունը, երեկ՝ ուրբաթ, ավարտվեց հաղթողների մրցանակների և գնահատագրերի հանձնմամբ։

Հարկ է նշել, որ Իրանի հայ քրիստոնյաներն այս երկրում 3000 տարվա պատմություն ունեն։ Նրանք մեծ դեր են ունեցել  1979-ի հեղափոխության հաղթանակի մեջ բռնակալ իշխանության դեմ և երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու գործում։ Իրանի դեմ Սադդամի ռեժիմի պարտադրված պատերազմի ժամանակ իրանահայ հայրենակիցները մյուս մարտիկների կողքին մեկնել են ռազմաճակատի առաջին գիծ և այդ ճանապարհին հեղափոխությանը նվիրել նահատակներ, անձնուրացներ և ազատորդիներ։

 Ըստ վիճակագրության՝ հայերը Իրանի հեղափոխության համար տվել են շուրջ 120 նահատակներ։ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Իմամ Խամենեին ամեն տարի այցելում է հայ նահատակների արժանապատիվ ընտանիքներին և հարգելով նահատակների հիշատակը՝ մխիթարում է նրանց ընտանիքներին։