Արաղչին շնորհավորել է Ճապոնիայի արտգործնախարարին
https://parstoday.ir/hy/news/iran-i229458
Pars Today - Իրանի արտգործնախարարը շնորհավորել է Ճապոնիայի արտգործնախարարին Ճապոնիայի ազգային տոնի առթիվ։
(last modified 2025-04-07T06:26:58+00:00 )
Փետրվար 20, 2025 17:33 Asia/Tehran
  • Արաղչին շնորհավորել է Ճապոնիայի արտգործնախարարին

Pars Today - Իրանի արտգործնախարարը շնորհավորել է Ճապոնիայի արտգործնախարարին Ճապոնիայի ազգային տոնի առթիվ։


Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով Իրանի ուսանողների լրատվական գործակալությունը (ISNA), Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Տակեշի Իվայային ուղղված ուղերձում շնորհավորել է Ճապոնիայի արտգործնախարարին, կառավարությանն ու ժողովրդին Ճապոնիայի Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով նրան առողջություն և հաջողություններ, իսկ Ճապոնիայի ժողովրդին և կառավարությանը՝ բարգավաճում և բարօրություն:

ԻԻՀ ԱԳ նախարարն իր ուղերձում, անդրադառնալով երկու երկրների պատմական և բարեկամական հարաբերություններին, նշել է Իրանի և Ճապոնիայի երկու ժողովուրդների խորը կապերը՝ որպես արժեքավոր կապիտալ՝ բոլոր ոլորտներում, հատկապես տնտեսական և առևտրային ոլորտներում երկու երկրների հարաբերությունների ընդլայնման համար: