Համացանցի օգտատերերն ընտրել են ԻԻՀ առաջնորդի՝ տարվա նախադասությունը
KHAMENEI.IR կայքի օգտատերերն ընտրել են առաջնորդի. «ԱՄՆ-ի հետ բանակցելը իմաստուն, խելացի կամ պատվաբեր չէ: Պատճառը փորձն է» նախադասությունը։
Հղում անելով ԻԻՀ առաջնորդի KHAMENEI.IR կայքին, Pars Today-ը հաղորդում է, որ կայքի օգտատերերն այս տարվա փետրվար ամսին ԻԻՀ ՌՕՈւ և ՀՕՊ զորքերի հրամանատարների հետ հանդիպման ժամանակ Միացյալ Նահանգների հետ չբանակցելու մասին ԻԻՀ առաջնորդի հայտարարության նախադասություններից մեկն ընտրել են որպես 1403թ ամենակարևոր նախադասություն։
Առաջնորդը հանդիպման ժամանակ ասել էր․ «ԱՄՆ-ի հետ բանակցությունները որևէ կերպ չեն օգնելու երկրի խնդիրների լուծմանը։ Սա պետք է հասկանանք։ Չկարծեք, որ եթե այդ իշխանության հետ նստենք բանակցությունների սեղանի շուրջ, այս կամ այն խնդիրը կլուծվի։ Ոչ, ԱՄՆ-ի հետ բանակցելը ոչ մի խնդիր չի լուծի։ Պատճառը մեր փորձն է։ 2000-ականներին մենք շուրջ երկու տարի բանակցեցինք Միացյալ Նահանգների հետ։ Իհարկե, ԱՄՆ-ն միայնակ չէր. Էլի մի քանի երկրներ կային, բայց առանցքն ԱՄՆ-ն էր։ Բանակցությունները կայացան, կողմերը գնացին, եկան, նստեցին, կանգնեցին, բանակցեցին, խոսեցին, ծիծաղեցին, ձեռք սեղմեցին, ընկերացան, ամեն ինչ արեցին, պայմանագիր կնքվեց։ Իրանական կողմը շատ առատաձեռն գտնվեց և պայմանագրում շատ զիջումների գնաց։ Սակայն ամերիկացիները պայմանագիրը չգործադրեցին։ Նույն անձը, ով ներկայումս պաշտոնավարում է, խզեց այս պայմանագիրը։ Նա ասաց, որ կպատռի այն և արեց դա։ Նրա գալուց առաջ էլ, նրանք, ում հետ կնքվել է այս պայմանագիրը, նույնպես չէին գործադրել այն»։
Մարտի 15-ից 19-ը անցկացված հարցման մեջ ներառվել էին նաև նահատակ Ռայիսիի և Դիմադրության ճակատի հաղթանակի մասին առաջնորդի հայտարարությունները։
Օգտատերերի կողմից ընտրված երկրորդ նախադասությունը
- Այդ սիրելիի նահատակությունից հետո տեսա, որ համարյա բոլորը գովում էին նրան ու նրա աշխատանքը։ Սիրտս ցավեց Ռայիսիի համար։ Նրանցից ոմանք չցանկացան խոսքերից մեկ բառ ասել նրա կենդանության օրոք։ Տեսան ու թաքցրին։
Օգտատերերի կողմից ընտրված երրորդ նախադասությունը
- Ես ասում եմ, որ այս պայքարները, որոնք, փառք Աստծո, այսօր ամբողջ ուժով շարունկավում են Լիբանանում, Գազայում ու Պաղեստինում, անպայման կհանգեցնեն ճշմարտության հաղթանակին, ճշմարտության ճակատի հաղթանակին և Դիմադրության ճակատի հաղթանակին։ Մենք դրա հույսն ունենք և հիմնվելով այն ամենի վրա, ինչ հնարավոր է հասկանալ իրադարձություններից և հաշվի առնելով աստվածային խոստումը, այս արդյունքը միանշանակ է թվում: