Իրանի ՊՆ-ն մասնակցել է Բրազիլիայում ընթացող Պաշտպանության և անվտանգության ցուցահանդեսին
ԻԻՀ պաշտպանական արդյունաբերության ձեռքբերումները ներկայացվել են LAAD2025 11-րդ միջազգային ցուցահանդեսում։ Ցուցահանդեսին, որը հյուրընկալում է Բրազիլիան, մասնակցել է 41 երկիր։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ ցուցահանդեսին ներկա են եղել նաև Բրազիլիայի պաշտպանության, արդյունաբերության, գիտության և տեխնոլոգիաների նախարարները։
Որպես հարավային կիսագնդում և Լատինական Ամերիկայի պաշտպանական արդյունաբերության ամենակարևոր իրադարձություն, LAAD2025-ը հյուրընկալում է 360 ընկերությունների 5 մայրցամաքներից, 120 միջազգային պատվիրակությունների, պաշտպանության փոխնախարարների և տարբեր երկրների զինված ուժերի ավագ հրամանատարների:
Իրանի պաշտպանության նախարարությունը ցուցահանդեսին ներկա է առաջին անգամ, ինչը վկայում է միջազգային փոխգործակցության ամրապնդման և համաշխարհային մակարդակով Թեհրանի պաշտպանական համագործակցության զարգացման մասին։