Իրանի ՊՆ-ն մասնակցել է Բրազիլիայում ընթացող Պաշտպանության և անվտանգության ցուցահանդեսին
https://parstoday.ir/hy/news/iran-i230942-Իրանի_ՊՆ_ն_մասնակցել_է_Բրազիլիայում_ընթացող_Պաշտպանության_և_անվտանգության_ցուցահանդեսին
ԻԻՀ պաշտպանական արդյունաբերության ձեռքբերումները ներկայացվել են LAAD2025 11-րդ միջազգային ցուցահանդեսում։ Ցուցահանդեսին, որը հյուրընկալում է Բրազիլիան, մասնակցել է 41 երկիր։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 02, 2025 17:14 Asia/Tehran
  • Իրանի ՊՆ-ն մասնակցել է Բրազիլիայում ընթացող  Պաշտպանության և անվտանգության ցուցահանդեսին

ԻԻՀ պաշտպանական արդյունաբերության ձեռքբերումները ներկայացվել են LAAD2025 11-րդ միջազգային ցուցահանդեսում։ Ցուցահանդեսին, որը հյուրընկալում է Բրազիլիան, մասնակցել է 41 երկիր։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ ցուցահանդեսին ներկա են եղել նաև Բրազիլիայի պաշտպանության, արդյունաբերության, գիտության և տեխնոլոգիաների նախարարները։

Որպես հարավային կիսագնդում և Լատինական Ամերիկայի պաշտպանական արդյունաբերության ամենակարևոր իրադարձություն, LAAD2025-ը հյուրընկալում է 360 ընկերությունների 5 մայրցամաքներից, 120 միջազգային պատվիրակությունների, պաշտպանության փոխնախարարների և տարբեր երկրների զինված ուժերի ավագ հրամանատարների:

Իրանի պաշտպանության նախարարությունը ցուցահանդեսին ներկա է առաջին անգամ, ինչը վկայում է միջազգային փոխգործակցության ամրապնդման և համաշխարհային մակարդակով Թեհրանի  պաշտպանական համագործակցության զարգացման մասին։