ԻՀՊԿ․ Դիմադրության ճակատը վերջ կդնի Պաղեստինն օկուպացնողների ամոթալի կյանքին
(last modified Thu, 03 Apr 2025 11:48:18 GMT )
Ապրիլ 03, 2025 15:18 Asia/Tehran
  • ԻՀՊԿ․ Դիմադրության ճակատը վերջ կդնի Պաղեստինն օկուպացնողների ամոթալի կյանքին

ԻՀՊԿ-ն հայտարարություն է տարածել, որում ասված է. «Դիմադրության ճակատը, հատկապես պաղեստինցի խիզախ մարտիկները, վերջ կդնեն Պաղեստինն օկուպացնողների ամոթալի կյանքին»:

Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքի վրա իրականացված հարձակման հետևանքով Դիմադրության ճակատի քաջարի հրամանատարների, այդ թվում՝ սրբավայրերի պաշտպան գեներալ-մայոր Մոհամմադ Ռեզա Զահեդիի և բրիգադի գեներալ Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմիի փառավոր նահատակության առաջին տարելիցի կապակցությամբ հրապարակված ուղերձում նշել է, որ հաղթանակն անկասկած լինելու է հակասիոնիստական ու հակաիմպերիալիստական պայքար մղող Դիմադրության ճակատինը։
Հայտարարության մեջ ասված է․ ««Ալ-Աղսայի փոթորիկ» հերոսական և պատմական գործողությունից և օկուպանտ ու հանցագործ Սիոնիստական ռեժիմի ռազմավարական ու անուղղելի պարտությունից հետո, ռեժիմն ու իր աջակիցներն հանցագործությունների շրջանակն ընդլայնեցին  դեպի Սիրիա և Լիբանան: 
2024թ․ ապրիլի 2-ին այս կեղծ վարչակարգի օդանավերը միջազգային կանոններին հակասող մեծ ոճիր գործեցին և հրթիռակոծեցին Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքը, նպատակ ունենալով թուլացնել Դիմադրության ճակատն ու Երուսաղեմի ազատագրման պայքարը։ Այդ հանցագործության հետևանքով նահատակվեցին սրբավայրերի պաշտպան հրամանատարները։   
Սակայն հակառակ սիոնիստների երազանքին, իրադարձությունները, որոնք հաջորդեցին այս ոճրագործությանը և տարածաշրջանում ռեժիմի այլ հանցագործություններին, չկարողացան լռեցնել Դիմադրության հաղթանակի ձայնը։ Սիոնիստական բանակի և հետախուզական ծառայությունների անպարտելիության առասպելը նույնպես ի չիք դարձավ և սիոնսիտները ստիպված եղան ընդունել նվաստացուցիչ զինադադարը»։
ԻՀՊԿ-ն հայտարարության մեջ հարգել է այս հանցագործության, զոհերի, ինչպես նաև նահատակներ Հասան Նասրալլահի,  Հաշեմ Սաֆիէդդինի, Իսմայիլ Հանիեյի և Յահյա Սինվարի հիշատակը։
«Տարածաշրջանում սիոնիստական և ամերիկյան դավադրությունները չեն կարողանա կանգնեցնել Երուսաղեմի բռնազավթիչ ռեժիմի սրընթաց անկումն ու ոչնչացումը։ Իսկ դիմադրության ճակատը, հատկապես եռանդուն և խիզախ պաղեստինցի մարտիկները, ի վերջո վերջ կդնեն Պաղեստինն օկուպացնողների ամոթալի կյանքին և Երուսաղեմի  ազատագրման մասին լուրը կդառնա համաշխարհային ԶԼՄ-ների առաջին էջերի վերնագիրը»,- ասված է ԻՀՊԿ հայտարարության մեջ։