Իրանը ձեռք է բերել 116 հանգույց արագությամբ հրթիռ արձակող նավ կառուցելու տեխնոլոգիա
https://parstoday.ir/hy/news/iran-i231992-Իրանը_ձեռք_է_բերել_116_հանգույց_արագությամբ_հրթիռ_արձակող_նավ_կառուցելու_տեխնոլոգիա
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի  հրամանատար, ծովակալ Ալիռեզա Թանգսիրին Պարսից ծոցի ազգային օրվան նվիրված արարողության ժամանակ հայտարարել է,որ  Իրանը ձեռք է բերել  116 հանգույց արտակարգ արագությամբ (ժամում 215 կիլոմետր) հրթիռ արձակող նավ կառուցելու տեխնոլոգիա։ Նա ընդգծել է, որ նավը  տեխնիկական և մասնագիտական փորձարկումներ անցկացնելուց հետո,պատրաստ է առաքելություններ իրականացնել Պարսից ծոցի ջրերում։
(last modified 2025-12-13T16:07:33+00:00 )
Ապրիլ 30, 2025 16:13 Asia/Tehran
  • Իրանը ձեռք է բերել 116 հանգույց արագությամբ հրթիռ արձակող նավ կառուցելու տեխնոլոգիա

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի  հրամանատար, ծովակալ Ալիռեզա Թանգսիրին Պարսից ծոցի ազգային օրվան նվիրված արարողության ժամանակ հայտարարել է,որ  Իրանը ձեռք է բերել  116 հանգույց արտակարգ արագությամբ (ժամում 215 կիլոմետր) հրթիռ արձակող նավ կառուցելու տեխնոլոգիա։ Նա ընդգծել է, որ նավը  տեխնիկական և մասնագիտական փորձարկումներ անցկացնելուց հետո,պատրաստ է առաքելություններ իրականացնել Պարսից ծոցի ջրերում։

Անդրադառնալով տարբեր տեսակի նավեր, հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր և ստորջրյա նավեր արտադրելու հարցում Իրանի ինքնաբավությանը, Թանգսիրին նշել է, որ Իսլամական հեղափոխությունից առաջ նույնիսկ ձկնորսական նավակների կառուցման իրավունքը վերապահված էր օտարերկրյա ընկերություններին, բայց այսօր կառուցվել են առաջադեմ նավեր, ինչպիսին է «Շահիդ Սոլեյմանի» անվան նավը, որոնք կարող են անդադար նավարկել մինչև 5000 ծովային մղոն։

ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատարը, բացատրելով Պարսից ծոցի ռազմավարական կարևորությունը,նշեց,որ Պարսից ծոցն ունի եզակի դիրք։ Իրանը, որն ունի 1735 կիլոմետր ուղիղ ափամերձ գիծ , իսկ 5800 կիլոմետր տարածության մեջ գտնվող կղզիներ, կարևոր դերակատար է այս տարածաշրջանում։ Նա նաև մատնանշեց Պարսից ծոցի տնտեսական կարևորությունը՝ ասելով. «Տարածաշրջանի գազի 40 տոկոսը և նավթի 62 տոկոսը արտահանվում է այս տարածաշրջանից»։

Ընդգծելով Իրանի խաղաղասիրական մոտեցումը, Թանգսիրին ասել է,-«Պարսից ծոցում օտարերկրյա ուժերի ներկայությունը սպառնալիք է անվտանգության համար»։

Նա հավելել է,-«Թշնամություն ստեղծելով՝ թշնամիները ձգտում են անօրինական ներկայություն ունենալ և զենք վաճառել։ Որպես Պարսից ծոցում ամենամեծ մասնաբաժին ունեցող երկիր՝ Իրանը կենսականորեն կարևոր է համարում այս տարածաշրջանի անվտանգությունը և Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովումը համարում է իր պարծանքներից մեկը»։