Բաղայի. Գերմանիան պետք է պարզաբանում ներկայացնի Սադդամին քիմիական զենքի հումք տրամադրելու հարցով
https://parstoday.ir/hy/news/iran-i231994-Բաղայի._Գերմանիան_պետք_է_պարզաբանում_ներկայացնի_Սադդամին_քիմիական_զենքի_հումք_տրամադրելու_հարցով
ԻԻՀ ԱԳՆ ոխսնակը հայտարարել է, որ Գերմանիան պետք է պարզաբանում ներկայացնի Սադդամին քիմիական զենքի հումք տրամադրելու հարցով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 30, 2025 12:48 Asia/Tehran
  • Իսմայիլ Բաղայի, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ 
    Իսմայիլ Բաղայի, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ 

ԻԻՀ ԱԳՆ ոխսնակը հայտարարել է, որ Գերմանիան պետք է պարզաբանում ներկայացնի Սադդամին քիմիական զենքի հումք տրամադրելու հարցով։

Իսմայիլ Բաղային երեքշաբթի օրը X-ում գրառում է արել  Քիմիական զենքի արտադրության, կուտակման և օգտագործման արգելքի մասին կոնվենցիայի ուժի մեջ մտնելու տարեդարձի կապակցությամբ։
Նա գրել է․ «Ապրիլի 29-ը Քիմիական զենքի մասին կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրն է։ Իրանի ժողովրդի համար այս օրը խորհրդանշում է համաշխարհային համաձայնություն՝ կանխելու Իրան-Իրաք պատերազմի ժամանակ Իրաքի Բաաս ռեժիմի կողմից իրանցի զինվորների և քաղաքացիական անձանց դեմ քիմիական զենքի կիրառման կրկնությունը»։ 
Բաղային հավելել է․ ««Ճշմարտության բացահայտումը» «արդարադատություն իրականացնելու» նախապայմանն է։ Սադդամի ռեժիմի կողմից արտադրված քիմիական զենքի մեջ օգտագործվող նյութերի  և տեխնոլոգիաների մատակարարների հարցի պարզաբանումը գտնվում է Իրանի արտաքին գործերի նախարարության օրակարգում»։
ԻԻՀ ԱԳՆ խոսնակի խոսքով․ «Իրանը Գերմանիային կոչ է անում ստեղծել մեխանիզմ՝ ճշմարտությունը բացահայտելու և Իրաքում քիմիական զենքի արտադրության հարցում Բեռլինի դերը  լուսավորելու համար»։