Բաղայի. Գերմանիան պետք է պարզաբանում ներկայացնի Սադդամին քիմիական զենքի հումք տրամադրելու հարցով
-
Իսմայիլ Բաղայի, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ
ԻԻՀ ԱԳՆ ոխսնակը հայտարարել է, որ Գերմանիան պետք է պարզաբանում ներկայացնի Սադդամին քիմիական զենքի հումք տրամադրելու հարցով։
Իսմայիլ Բաղային երեքշաբթի օրը X-ում գրառում է արել Քիմիական զենքի արտադրության, կուտակման և օգտագործման արգելքի մասին կոնվենցիայի ուժի մեջ մտնելու տարեդարձի կապակցությամբ։
Նա գրել է․ «Ապրիլի 29-ը Քիմիական զենքի մասին կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրն է։ Իրանի ժողովրդի համար այս օրը խորհրդանշում է համաշխարհային համաձայնություն՝ կանխելու Իրան-Իրաք պատերազմի ժամանակ Իրաքի Բաաս ռեժիմի կողմից իրանցի զինվորների և քաղաքացիական անձանց դեմ քիմիական զենքի կիրառման կրկնությունը»։
Բաղային հավելել է․ ««Ճշմարտության բացահայտումը» «արդարադատություն իրականացնելու» նախապայմանն է։ Սադդամի ռեժիմի կողմից արտադրված քիմիական զենքի մեջ օգտագործվող նյութերի և տեխնոլոգիաների մատակարարների հարցի պարզաբանումը գտնվում է Իրանի արտաքին գործերի նախարարության օրակարգում»։
ԻԻՀ ԱԳՆ խոսնակի խոսքով․ «Իրանը Գերմանիային կոչ է անում ստեղծել մեխանիզմ՝ ճշմարտությունը բացահայտելու և Իրաքում քիմիական զենքի արտադրության հարցում Բեռլինի դերը լուսավորելու համար»։