Արաղչի․ Բնակցությունների այս փուլն ավելի լուրջ էր և հստակ
(last modified Mon, 12 May 2025 07:28:41 GMT )
Մայիս 12, 2025 10:58 Asia/Tehran
  • Արաղչի․ Բնակցությունների այս փուլն ավելի լուրջ էր և հստակ

Խոսելով Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլի մասին, ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին նշել է․ «Մեր կարծիքով, ուրանի հարստացումը պետք է շարունակվի և այդ հարցի շուրջ փոխզիջում հնարավոր չէ»։

Անդրադառնալով բանակցությունների արդյունքներին, Արաղչին ասել է․ «Բանակցությունների այս փուլն ավելի լուրջ և հստակ էր։ Այս անգամ մենք որոշ չափով հեռացանք ընդհանուր հարցերից և քննարկեցինք ավելի կոնկրետ կոնկրետ հարցերի մեջ։ Այս փուլում բանակցությունները մի փոքր ավելի դժվար են»։
Նա նշել է. «Շատ օգտակար քննարկումներ ունեցանք և ավելի լավ հասկացանք միմյանց դիրքորոշումները»։
 Բանակցությունների հաջորդ փուլի վերաբերյալ նախարարն ասել է. «Հաջորդ հանդիպման վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել, սակայն ամսաթիվը և վայրը կհայտարարի Օմանի ԱԳ նախարարը։ Կարծում եմ՝ հաջորդ փուլը տեղի կունենա մեկ շաբաթ ընդմիջումից հետո»։
Խոսելով տեխնիկական հարցերի մասին, Արաղչին ասել է. «Մեր կարծիքով, հարստացումը մի հարց է, որը պետք է շարունակվի,  և այդ հարցի շուրջ փոխզիջում հնարավոր չէ։ Կարելի է պարզապես սահմանել հարստացման տոկոսի ու չափի որոշակի սահման ծավալի և մակարդակի վրա, բայց երբեք՝ դրա էության վրա։ Բացի այդ, պատժամիջոցների վերացման հարցը բանակցությունների հիմքերից մեկն է»։