Հին իրանցի ինժեներների հանճարը/ Ինչո՞ւ են օտարերկրյա զբոսաշրջիկները հետքրքրվում Շուշթարի ջրային կառույցներով
ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ Շուշթարի ջրային կառույցները ներկայացվել են որպես հնարամտության և ստեղծագործականության գլուխգործոց, և Իրանի Խուզեստան նահանգում գտնվող այս պատմական հուշարձանները ամեն տարի ողջունում են զբոսաշրջիկներին։
Խուզեստան նահանգում գտնվող Շուշթարի ջրային կառույցները, որոնք թվագրվում են Սասանյանների դարաշրջանին (224-ից 651 թվականներ), հայտնի են որպես աշխարհում ջրային ճարտարագիտության եզակի օրինակ և ամեն տարի գրավում են հազարավոր տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկների։
Ըստ Pars Today-ի փոխանցմամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն այս համակարգն անվանել է «մարդկային հնարամտության և ստեղծագործականության գլուխգործոց»։ Շուշթարի կառույցների թվում են ջրաղացներ, ջրվեժներ, ջրանցքներ և ջրատար թունելներ, որոնք նախատեսված են ջրի էներգիան օգտագործելու համար։ Համալիրը գտնվում է Շուշթար քաղաքի պատմական մասում։ Համակարգը ջրի պակասի ժամանակ մարդկանց ապահովել է անհրաժեշտ ջրով։
Իր ճանապարհորդական գրքում ֆրանսիացի հնագետ մադամ Ժան Դյոլֆուան Շուշթարի ջրային կառույցները անվանել է «արդյունաբերական հեղափոխությունից առաջ ամենամեծ արդյունաբերական համալիրը»։ Ջրաղացի ջրերից առաջացած արհեստական ջրվեժների լանդշաֆտը և «Սեկուրահ», «Դահանե Շահր» և «Բլիթի» թունելները ստեղծել են զարմանալի և յուրօրինակ լանդշաֆտ, որը գրավում է եվրոպացի զբոսաշրջիկների ուշադրությունը։
Այս կառույցները նախագծվել են բարդ և նորարարական տեխնիկայով և հին ժամանակներում իրանցիների տեխնիկական հմտությունների վառ օրինակ են։ Շուշտարի ջրվեժների և ջրաղացների համալիրը 1998 թվականին գրանցվել է Իրանի ազգային հուշարձանների ցանկում 2181 համարի ներքո և համարվում է երկրի պատմական պատվավոր վայրերից մեկը։



