ԻԻՀ առաջնորդ․ 12-օրյա պատերազմի ժամանակ Իրանի ժողովրդի  միասնությունը հիասթափեցրեց թշնամուն  
https://parstoday.ir/hy/news/daily_news-i237322-ԻԻՀ_առաջնորդ_12_օրյա_պատերազմի_ժամանակ_Իրանի_ժողովրդի_միասնությունը_հիասթափեցրեց_թշնամուն
Հեռուստատեսային ելույթում դիմելով ժողովրդին, ԻԻՀ առաջնորդն ասել է․ «Ինչ վերաբերվում է Իրանի ժողովրդի մաիսնությանը, պետք է նշեմ, որ 12-օրյա պատերազմի ժամանակ Իրանի ժողովրդի  միասնությունը հիասթափեցրեց թշնամուն։ Այսինքն՝ թշնամին պատերազմի կեսից հասկացավ, որ չի հասնի իր նպատակին և մտադրությանը»։
(last modified 2025-09-24T05:46:42+00:00 )
Սեպտեմբեր 24, 2025 06:51 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդ․ 12-օրյա պատերազմի ժամանակ Իրանի ժողովրդի  միասնությունը հիասթափեցրեց թշնամուն  

Հեռուստատեսային ելույթում դիմելով ժողովրդին, ԻԻՀ առաջնորդն ասել է․ «Ինչ վերաբերվում է Իրանի ժողովրդի մաիսնությանը, պետք է նշեմ, որ 12-օրյա պատերազմի ժամանակ Իրանի ժողովրդի  միասնությունը հիասթափեցրեց թշնամուն։ Այսինքն՝ թշնամին պատերազմի կեսից հասկացավ, որ չի հասնի իր նպատակին և մտադրությանը»։

 Հեղափոխության առաջնորդ. Հարստացված ուրանը կիրառվում է տարբեր ոլորտներում։ Մարդիկ դրանից օգտվում են  գյուղատնտեսության, արդյունաբերության, սննդի, շրջակա միջավայրի և բնական պաշարների, հետազոտությունների և կրթության, ինչպես նաև էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտներում։

Հեռուստատեսային ելույթում դիմելով Իրանի ժողովրդին, ԻԻՀ առաջնորդն ասել է․

  • Եթե թվարկենք հարստացված ուրանի կիրառությունները, դա շատ երկար կտևի։
  • Մենք այս նյութը չունեինք, և  թշնամիները չէին ուզում, որ ունենանք, և ոչ ոք այն մեզ չէր տա։
  • Մենք սկսեցինք ուրանի հարստացումը, և այսօր գտնվում ենք բարձր մակարդակի վրա։
  • Մենք հարստացումը չենք հասցրել 90 տոկոսի, քանի որ մեզ միջուկային զենք պետք չէ։ Մենք այն հասցրել ենք 60%, քանի որ դա անհրաժեշտ է երկրին։
  • Աշխարհում միայն 10 երկիր կարող է հարստացնել ուրան։ Իրանն այդ երկրներից է։ Նրանք ունեն ատոմային ռումբեր, բայց մենք միջուկային ռումբ ստեղծելու մտադրություն չունենք։

 

Հեղափոխության առաջնորդ. Ներկա իրավիճակում ԱՄՆ կառավարության հետ բանակցելը մեզ համար ոչ օգուտ կբերի, ոչ էլ կկանխի վնասը։ 

Հեռուստատեսային ելույթում դիմելով Իրանի ժողովրդին, ԻԻՀ առաջնորդն ասել է․

  •  Քաղաքական գործիչները հաճախ են բարձրացվում ԱՄՆ-ի հետ բանակցելու հարցը, և կան տարբեր կարծիքներ: Ոմանք, ինչպես ասացի, դա համարում են օգտակար, անհրաժեշտ, ոմանք՝ վնասակար, ոմանք ունեն ավելի չափավոր կարծիք։ Տարբեր կարծիքներ կան։ 
  •  Իմ սիրելի ժողովրդին ներկայացնում եմ այն, ինչ հասկացել, տեսել, զգացել և ապրել եմ այս երկար տարիների ընթացքում։
  •  Խոսքս ներկայի մասին է։ Հնարավոր է 20 տարի, 30 տարի հետո իրավիճակն այլ լինի։ Դրա հետ գործ չունենք։ Ներկա իրավիճակում ԱՄՆ կառավարության հետ բանակցելը, նախևառաջ, չի բխում մեր ազգային շահերից։ Դա մեզ օգուտ չի տա և ոչ էլ կկանխի վնասը։