Թեհրանում կայացել է ականավոր իրանահայերին նվիրված միջոցառում
https://parstoday.ir/hy/news/iran-i237890-Թեհրանում_կայացել_է_ականավոր_իրանահայերին_նվիրված_միջոցառում
Թեհրանում կայացել է ականավոր իրանահայերին նվիրված միջոցառում, որը կազմակերպել է «Իրանագիտություն» հիմնադրամը։
(last modified 2025-10-08T16:03:07+00:00 )
Հոկտեմբեր 08, 2025 19:33 Asia/Tehran
  • Թեհրանում կայացել է ականավոր իրանահայերին նվիրված միջոցառում

Թեհրանում կայացել է ականավոր իրանահայերին նվիրված միջոցառում, որը կազմակերպել է «Իրանագիտություն» հիմնադրամը։

Միջոցառմանը մասնակցել են հիմնադրամի ղեկավար Ալի Աքբար Սալեհին, ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը, իրանահայ և իրանցի հասարակական–քաղաքական ու մշակութային գործիչներ:

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն իր ելույթում, մասնավորապես նշել է, որ առանձնահատուկ նշանակություն ունի իրանական կողմի բարձր վերաբերմունքը հայկական կրթական, մշակութային և մարզական հաստատությունների նկատմամբ։

Այս ամենն, ըստ նրա` այն ամուր հիմքերն են, որոնք հայ և իրանցի ժողովուրդներին թույլ են տալիս աշխարհին ներկայանալ որպես քրիստոնեության և իսլամի խաղաղ համակեցության ու երկխոսության փայլուն օրինակ:

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև «Իրանահայ ջրանկարիչները» գրքի շնորհանդեսը: