Վաֆային Աշխարհի առաջնությունում կմրցի աշխարհի թիվ մեկ սնուկերիստի հետ
Ապրիլ 24, 2026 14:54 Asia/Tehran
Իրանի սնուկերի ներկայացուցիչն Աշխարհի առաջնության առաջին փուլում հաղթել է չինացի մրցակցին և երկրորդ փուլում կմրցի աշխարհի թիվ մեկ սնուկերիստ, անգլիացի Ջադ Թրամփի հետ։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Աշխարհի սնուկերի առաջնությունը կանցկացվի ապրիլի 18-ից մայիսի 4-ը՝ Բրիտանիայի Շեֆիլդ քաղաքում՝ հայտնի Crucible Hall-ում։
Իրանի ներկայացուցիչ Հոսեյն Վաֆաեին իր չինացի մրցակցի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ դուրս եկավ մրցաշարի վերջին՝ 16-րդ փուլ։
Գլխավոր փուլի առաջին շրջանում նա մրցեց չինացի Սի Ջիահուի հետ և կարողացավ հաղթել մրցակցին 10-3 հաշվով և արժանիորեն անցնել հաջորդ փուլ։
Մրցությունը կանցկացվի երեք մասով՝ շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 17:00-ին, և երկուշաբթի օրը՝ ժամը 21:30-ին։
Պիտակ