«Խաթամ ալ-Անբիա» շտաբ. Մենք ջախջախիչ պատասխան կտանք ԱՄՆ-ի ցանկացած ագրեսիայի
https://parstoday.ir/hy/news/iran-i245252-Խաթամ_ալ_Անբիա_շտաբ._Մենք_ջախջախիչ_պատասխան_կտանք_ԱՄՆ_ի_ցանկացած_ագրեսիայի
ԻԻՀ «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի խոսնակը հայտարարել է. «Հանցագործ և ագրեսոր ԱՄՆ-ն և նրան աջակցող երկրները պետք է իմանան, որ Իրանն առանց տատանվելու ջախջախիչ պատասխան կտա ցանկացած ագրեսիայի»։
(last modified 2026-05-08T07:13:06+00:00 )
Մայիս 08, 2026 09:11 Asia/Tehran
  • «Խաթամ ալ-Անբիա» շտաբ. Մենք ջախջախիչ պատասխան կտանք ԱՄՆ-ի ցանկացած ագրեսիայի

ԻԻՀ «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի խոսնակը հայտարարել է. «Հանցագործ և ագրեսոր ԱՄՆ-ն և նրան աջակցող երկրները պետք է իմանան, որ Իրանն առանց տատանվելու ջախջախիչ պատասխան կտա ցանկացած ագրեսիայի»։

Pars Today-ի փոխանցմամբ՝  փոխգնդապետ Էբրահիմ Զոլֆաղարին ասել է. «ԱՄՆ-ի ագրեսոր, ահաբեկչական և ավազակային բանակը, խախտելով հրադադարը, թիրախավորել է Իրանի Ջասկ շրջանի ափամերձ ջրերից դեպի Հորմուզի նեղուց շարժվող իրանական նավթատարը, ինչպես նաև ԱՄԷ-ի Ֆուջեյրա նավահանգստի դիմաց Հորմուզի նեղուց մտնող մեկ այլ նավ։ Միևնույն ժամանակ, տարածաշրջանի որոշ երկրների համագործակցությամբ, ամերիկացիները ավիահարվածներ են հասցրել Խամիր և Սիրիկ քաղաքացիական տարածքներին և Ղեշմ կղզու ափամներձ հատվածներին»։

Զոլֆաղարին հավելել է. «Իրանի զինված ուժերը պատասխան հարված են հասցրել Հորմուզի նեղուցից արևելք և Չաբահար նավահանգստից հարավ գտնվող ամերիկյան ռազմանավերին՝  զգալի վնաս պատճառելով դրանց»։

Նա հավելել է. «Հանցագործ և ագրեսոր ԱՄՆ-ն և նրան աջակցող երկրները պետք է իմանան, որ Իրանի Իսլամական ն ինչպես նախկինում, առանց տատանվելու, ջախջախիչ պատասխան կտա ցանկացած ագրեսիայի»։