Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ. Թեհրանը չի նահանջի իր կարմիր գծերից
https://parstoday.ir/hy/news/iran-i245938-Իրանի_խորհրդարանի_ազգային_անվտանգության_հանձնաժողովի_նախագահ._Թեհրանը_չի_նահանջի_իր_կարմիր_գծերից
Թեհրանը չի նահանջի իր կարմիր գծերից․ հայտարարել է ՝ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահն։
(last modified 2026-05-28T09:28:20+00:00 )
Մայիս 28, 2026 12:51 Asia/Tehran
  • Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ. Թեհրանը չի նահանջի իր կարմիր գծերից

Թեհրանը չի նահանջի իր կարմիր գծերից․ հայտարարել է ՝ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահն։

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահը հայտարարել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը չի նահանջի իր կարմիր գծերից, ինչպիսիք են ուրանի հարստացման, հարստացված ուրան պահելու իրավունքը, Հորմուզի նեղուցի կառավարումը և պատժամիջոցների վերացումը»։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով Իրանի հեռուստատեսությանը, Էբրահիմ Ազիզին սոցիալական ցանցերից մեկի իր անձնական էջում գրել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը չի նահանջի իր կարմիր գծերից, ինչպիսիք են ուրանի հարստացման, հարստացված ուրան ունենալու իրավունքը, Հորմուզի նեղուցի կառավարումը և պատժամիջոցների վերացումը։ Հետևաբար, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի օր սպառնալիքներ է օգտագործում՝ այս ռազմավարական փակուղուց փրկվելու համար, իսկ հաջորդ օրը համաձայնություն է աղերսում»։