Թայեբ․ Հորմուզի նեղուցը գտնվում է Իրանի վերահսկողության և կառավարման ներքո
Իրանի «Աշխարհազորի» կազմակերպության ղեկավար Հոսեյն Թայեբը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության վերահսկողության և կառավարման ներքո։
Հինգշաբթի առավոտյան Թայեբը հանդիպել է Իրանի Փորձագետների ժողովի անդամ և Թեհրանի ժամանակավոր ուրբաթօրյա աղոթքի առաջնորդ այաթոլլահ սեյեդ Ահմադ Խաթամիի հետ։ Նա նշել է, որ Իրաքում Իրանի նահատակված առաջնորդի հուղարկավորության արարողությանն իրաքցիների մասնակցությունը ցույց տվեց Իրանի տարածաշրջանային ուժը։
Նրա խոսքով՝ ամերիկացիները հուղարկավորության արարողության ընթացքում տեսան Իսլամական հեղափոխության ազդեցությունն ու ուժը, իսկ իրաքցիները հայտարարել են, որ չէին պատկերացնում, թե այդքան մեծ թվով մարդիկ կմասնակցեն արարողությանը։
Իրանի «Աշխարհազորի» կազմակերպության ղեկավարը նշել է, որ թշնամիները հասկացել են՝ որևէ կանոնով հնարավոր չէ հաշվարկել այն ժողովրդականությունը, որը վայելում է որևէ անձ իր ժողովրդի և տարածաշրջանի ժողովուրդների շրջանում։
«Այդ կանոնները խախտելու համար նրանք կրկին պատերազմ սկսեցին Հորմուզի նեղուցում և փորձեցին նոր ագրեսիա իրականացնել, սակայն, Աստծո շնորհիվ, կրկին պարտության մատնվեցին այն ամերիկացիները, որոնք հայտարարում էին, թե Իրանը չունի ո՛չ ռազմաօդային, ո՛չ էլ ռազմածովային ուժեր», - ասել է Թայեբը։
Նա ընդգծել է․ «Այսօր տեսնում եք, որ Հորմուզի նեղուցը գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության կառավարման և վերահսկողության ներքո, իսկ Իրանը լիակատար անվտանգությամբ շարունակում է իր ճանապարհը»։