Դատական իշխանության ղեկավար. Իրանը շարունակելու է Մինայի դեպքի հետաքննությունը
Իրանի դատական իշխանության ղեկավարն ասել է. «ԻԻՀ-ն միջազգային շրջանակներում իրավական տեսակետից հետևում է Մինայի աղետի հարցին»:
Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իրանի դատական իշխանության ղեկավար Այաթոլլահ Սադեղ Ամոլի Լարիջանին երկուշաբթի օրը՝ Թեհրանում, դատական իշխանության բարձրաստիճան պատասխանատուների հետ նիստում հիշելով Մինայի ողբերգության տարելիցն, ասաց. «Այս ողբերգությունն ապացուցեց, որ սաուդացի իշխանավորներն իսլամական սրբավայրերը կառավարելու արժանավորությունը չունեն»:
«Մինայի նման մի ողբերգություն եթե որևէ մի այլ երկրում պատահած լիներ մեծապետական ԶԼՄ-ները տարիներ շարունակ դրա շուրջ աղմուկ էին բարձրացնելու, սակայն նկատի առնելով տիրակալ երկրների հանդեպ սաուդացիների հնազանդությունն այս աղետի պարագային լռում են»,-նշեց Իրանի դատական իշխանության ղեկավարը քննադատելով սաուդացիների անտրամաբանական վերաբերմունքի հանդեպ միջազգային շրջանակների երկակի մոտեցումը:
Հազարավոր ուխտավորներ, այդ թվում 464 իրանցիներ անցած տարվա սեպտեմբերին՝ Ղորբան տոնին, Մինայի տարածքում Հաջջի ուխտագնացության արարաղության ժամանակ Ալե Սաուդի թերացման պատճառով զոհվեցին:
Իրանի դատական իշխանության ղեկավարն ակնարկելով տարածաշրջանի ահաբեկիչների հանդեպ Ալե Սաուդի ռեժիմի սպառազինական ու այլ հովանավորություններին, ասաց. «Արաբիայի բանակի ռազմական ինքնաթիռները ռմբակոծելով Եմենի բնակելի տարածքները կոտորում են այդ երկրի ժողովրդին, որը պատերազմական ոճրագործություն է համարվում»: