Զարիֆը հակազդել է սաուդացի մուֆթիի վիրավորական հայտարարությանը
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երեքշաբթի գիշեր իր թուիթերյան էջում կատարած գրառման մեջ պատասխանել է սաուդացիների գլխավոր մուֆթի Աբդոլազիզ Ալե Շեյխի անարգալից արտահայտություններին:
Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Զարիֆն ասել է. «Իրանցիների և մուսուլմանների մեծամասնության դավանած իսլամի և վահաբական մուֆթիների ու ահաբեկչության հիմնադիր սաուդացիների քարոզած ցեղապաշտական ծայրահեղականության միջև որևէ ընդհանուր եզր գոյություն չունի»:
Սաուդացիների գլխավոր մուֆթի Աբդոլազիզ Ալե Շեյխը երեքշաբթի օրը հայտարարել էր, թե իրանցիները մուսուլման չեն:
Սա ի տես այն բանի, որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբի գաղափարներն ակունք են առնում վահաբականության աղանդի և Արաբիայի մուֆթիների գաղափարներից և Մոհամմեդի անխառն իսլամին հակասող ֆիթվաներից, որոնք աշխարհում խաթարում են իսլամի դիմագիծը և Սիրիայում, Իրաքում, Եմենում ու իսլամական այլ երկրներում հրի ու սրի են քաշել հազարավոր մուսուլմանների: