Իրանը հակազդեց Արաբական պետությունների լիգայի նախարարների խորհրդի հաղորդագրությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i34087-Իրանը_հակազդեց_Արաբական_պետությունների_լիգայի_նախարարների_խորհրդի_հաղորդագրությանը
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը ԻԻՀ-ի դեմ ուղղված Արաբական պետությունների լիգայի նախարարների խորհրդի վերջին հաղորդագրությունը բնութագրեց միակողմանի ու անիրական, որը ծառայում է Սաուդյան Արաբիայի շահերին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 10, 2016 03:08 Asia/Tehran
  • Իրանը հակազդեց Արաբական պետությունների լիգայի նախարարների խորհրդի հաղորդագրությանը

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը ԻԻՀ-ի դեմ ուղղված Արաբական պետությունների լիգայի նախարարների խորհրդի վերջին հաղորդագրությունը բնութագրեց միակողմանի ու անիրական, որը ծառայում է Սաուդյան Արաբիայի շահերին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ուրբաթ օրը արձագանքելով ԱՊԼ-ի նախարարների խորհրդի վերջին հաղորդագրությանն, ընդգծեց. «ԻԻՀ-ն բարեկամաբար ճիշտ խորհելու, անկեղծության և աչքերն իրականությունների դիմաց բացելու կոչ է անում այս խորհրդին»:

«Եթե ԱՊԼ-ի նախարարների խորհուրդն անկեղծ է տարածաշրջանի երկրների միջև խաղաղ համակեցությանը սատարելու իր ցանկության մեջ և լրջորեն է տրամադրված բարի դրացիության ամրապնդմանը, պիտի Արաբիային կոչ անի դադարեցնել Սիրիայում, Իրաքում, Եմենում ու Բահրեյնում մարդկանց կոտորածին ու հալածանքներին, ինչպես նաև վերջ տալ տարածաշրջանում իր դաստիարակած ահաբեկչական խմբերին հովանավորելուց»,-հայտարարել է Ղասեմին:

Ղասեմին ընդգծեց. «Մինայի անցած տարվա ողբերգությունից տուժածների և նահատակների հարազատների միակ արդար ակնկալիքն է, որ բացահայտվի ճշմարտությունը և Արաբիան պատասխանատու լինի այս ողբերգության ու ամեն տարի Հաջջի արարողության ժամանակ պատահող նման աղետների կապակցությամբ»:

ԱՊԼ-ի ԱԳ նախարարների խորհուրդը հինգշաբթի օրն իր նստաշրջանի եզրափակիչ հաղորդագրության մեջ անդրադառնալով ՆՎ Այաթոլլահ Խամենեու արտահայտություններին, հավակնեց, որ նրա ընդգծումները չեն համապատասխանում իսլամի, մուսուլմանների և Հաջջի արարաղության համար Արաբիայի միջոցով վերցված քայլերի իրականությանը:

Հեղափոխության մեծահարգ առաջնորդը երեքշաբթի օրն Աստծո տան ուխտավորներին հղած իր տարեկան ուղերձում քննադատել է Հաջջի կազմակերպման հարցում Արաբիայի իշխանությունների թերացումները և իսլամական պետություններին ու ժողովուրդներին կոչ է արել հիմնական լուծում խորհել Մեքքայի ու Մեդինայի կառավարման համար: