Շամխանի.«Սաուդացի իշխանավորների քաղաքականության հիմքում ընկած է տգիտությունը»
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է.«Սաուդացի իշխանավորների կիրառած քաղաքականությունը բխում է տգիտությունից»:
ԻՍՆԱ-ի սեպտեմբերի 10-ի հաղորդման համաձայն, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հավելել է.«Անփութության և առաջին բժշկական օգնություն ուշացման հետևանքով մեծ թվով ուխտավորների նահատակվելու պատճառ դարձած Մինայի ողբերգությունը ամոթալի էջ, որը երբեք չի ջնջվելու Սաուդյան Արաբիայի պատմությունից »:
Անդրադառնալով սուդացիների անպատասխանատու վերաբերմունքին և նրանց կողմից Մինայի անապատում զովածների հարազատների բողոքի անտեսմանը, Ալի Շամխանին հավելել է.«իրանը միջազգային լծակներով հետևելու է Մինայի ողբերգության նահատակների ընտանիքների իրավունքների վերականգնման և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործին»:
Շամխանիի խոսքերով.«Իսրայելի Մոսադի գաղափարախոսութան համաձայն, իսլամական աշխարհում Պաղեստինի խնդիրը և Եմենի պատերազմում սաուդացիների թուլությունն անտեսելու հետևանքով, Սաուդյան Արաբիան շարունակում է կազմակերպել Հաջջի ուխտագնացությունը և առկա է վտանգ, որ Մինայի ողբերգությունը կարող է կրկնվել»:
Նա նշել է.«Հետևելով ազատատենչ ժողովուրդների դեմ ուղղված Սիոնիստական Ռեժիմի քաղաքականություններին, սաուդացիները շարունակում են հարձակումները Եմենի վրա և անվտանգության ու ռազմական ոլորտնեում համագործակցում են սիոնիստների հետ»: