ԱՄՆ-ն փորձում է արդարացնել Իրանի ժողովրդի դեմ ուղղված իր թշնամական քղաքականությունը
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակն ասել է. «Փեժաք ահաբեկչական խմբին ԻԼԻՊ-ի դեմ պայքարող խմբերի շարքում վարժանքններ փոխանցելու մասին հայտարարությունը նպատակ ունի ապակողմնորոշել հասարակական կարծիքը և արդարացում գտնել Իրանի դեմ ԱՄՆ-ի թշնամական քաղաքականության համար»:
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Հոսեյն Նաղավի Հոսեյնին շաբաթ օրը Խորհրդարանի լրատվական գործակալության հետ հարցազրույցում անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից Իրանի արևմուտքում ակտիվ ահաբեկչական խմբերին, այդ թվում Փեժաքին փոխանցվող վարժանքներին: «Սա վկայում է, որ աշխարհում ահաբեկչական խմբերից շատերը հովանավորվում ու պաշտպանվում են ԱՄՆ-ի կողմից: Մենք չենք կասկածում, որ Սպիտակ տունը դիմում է ցանկացած քայլի` ԻԻՀ-ի դեմ գործող ահաբեկչական խմբերին հզորացնելու համար »:
«ԻԼԻՊ-ը, Ալ-Ղաիդան, Փեժաքը, Մոնաֆեղինը, Ալ-Նոսրա ճակատը և ահաբեկչական շատ խմբեր, աշխարհի տարբեր տարածաշրջաններում ԱՄՆ-ի ներկայացուցիչներն են: Վաշինգտոնը այդ խմբերին ծառայեցնում է իր շահերի համար»,-նշել է Նաղավի Հոսեյնին:
Իրանի արևմուտքում ակտիվ ահաբեկչական խմբերից մեկի պարագլուխը վերջերս խոստովանել է, որ իր հրամանատարության ներքո գտնվող ուժերն ԻԼԻՊ-ի դեմ պայքարի նպատակով զենքի և ռումբի օգտագործման վարժանքներ են ստացել ԱՄՆ-ից: