Զանգանե.-«ՕՊԵԿ-ը նպատակ ունի նավթի գինը հասցնել 55-60 դոլարի»
https://parstoday.ir/hy/news/iran-i43285-Զանգանե._ՕՊԵԿ_ը_նպատակ_ունի_նավթի_գինը_հասցնել_55_60_դոլարի
Իրանի նավթի նախարարի տեղեկացմամբ՝ ՕՊԵԿ-ի անդամ երկրները նպատակ ունեն նավթի գինը հասցնել 55-60 դոլարի սահմանը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 19, 2016 17:19 Asia/Tehran
  • Զանգանե.-«ՕՊԵԿ-ը նպատակ ունի նավթի գինը հասցնել 55-60 դոլարի»

Իրանի նավթի նախարարի տեղեկացմամբ՝ ՕՊԵԿ-ի անդամ երկրները նպատակ ունեն նավթի գինը հասցնել 55-60 դոլարի սահմանը:

ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Մոհամմեդ Բարկինդոյի հետ Թեհրանում ունեցած հանդիպումից հետո, Բիժան Նամդար Զանգանեն ասել է.-«Նավթի գինը պետք է շահավետ լինի և՛ արտադրողի, և՛ սպառողի համար: ՕՊԵԿ-ի անդամ երկրները որոշել են այն հասցնել 55-60 դոլարի»:

«Նոյեմբերի 30-ին գումարվելիք նիստին, ՕՊԵԿ-ի անդամ երկրների նավթի ու էներգետիկայի նախարարներն ամենայն հավանականությամբ համաձայնության են գալու այս հարցի շուրջ».-ավելացրել է Իրանի նավթի նախարարը:

ՕՊԵԿ-ի առաջիկա նիստի օրակարգում է լինելու նավթի գների սառեցման հարցը:

Մոհամմեդ Բարկինդոյի խոսքերով՝ Իրանը կառուցողական դեր ունի ՕՊԵԿ-ում:

ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղարը Թեհրան է այցելել՝ կազմակերպության առաջիկա նիստի մասին Իրանի նավթի նախարարի հետ խորհրդակցելու, ինչպես նաև էներգետիկայի շուկայի իրադարձությունների և նավթային սառեցման հարցերի քննարկման նպատակով: