Ծովակալ Սայյարի.«Իրանի ծովուժը վերահսկում է իրավիճակը»
«Իրանի բանակի և Պահակազորի ռազմակածովային ուժերը հետևում են տարածաշրջանում և տարածաշրջանից դուրս իրականացվող տեղաշարժերին».-այդ մասին հայտարարել է ԻԻՀ բանակի ծովուժի հրամանատարը:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդման համաձայն, ծովակալ Հաբիբոլլոհ Սայյարին ասել է.-«Իրանի բանակի և Իսլամական հեղափոխության Պահակազորի ռազմածովային ուժերը թույլ չեն տա որևէ լողամիջոցի մոտենալ Իսլամական հանրապետության սահմաններին»:
Ծովակալ Սայյարիի հավաստմամբ, Իրանի բանակի նավատորմն իր մարտունակությունն ապացուցելու համար ներկա է Ասիայի հարավ-արևելյան երկրներում, Չինաստանի հարավային ջրերում, Խաղաղ օվկիանոսում, Կարմիր և միջերկրական ծովերում և Հնդկական օվկիանոսում:
«Բանակի ռազմածովային ուժերը ներկա են Ադենի ծոցում և Հնդկական օվկիանոսի հյուսիսում և ապահովում են առևտրական ու նավթակիր նավերի անվտանգությունը».-ասել է ծովակալ Սայյարին: