Զարիֆն անդրադարձել է միջուկային համաձայնությանն ԱՄՆ-ի անհավատարմությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i46645-Զարիֆն_անդրադարձել_է_միջուկային_համաձայնությանն_ԱՄՆ_ի_անհավատարմությանը
ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է, որ Համատեղ ակտի ծրագրի հանդեպ ԱՄՆ-ի անհավատարմության հարցով երկու անգամ նամակագրություն է կատարվել ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 14, 2016 03:59 Asia/Tehran
  • Զարիֆն անդրադարձել է միջուկային համաձայնությանն  ԱՄՆ-ի անհավատարմությանը

ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է, որ Համատեղ ակտի ծրագրի հանդեպ ԱՄՆ-ի անհավատարմության հարցով երկու անգամ նամակագրություն է կատարվել ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երեքշաբթի օրն անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ-ի 10-ամյա շրջափակումների երկարաձգման կապակցությամբ Իրանի դիրքորոշմանն, ասել է. «Այդ շրջափակումների երկարաձգումը հակասում է Համատեղ ակտի ծրագրին և պատճառ է դառնալու, որ Իրանը դիմի այդ ծրագրով նախատեսված ու նաև ԻԻՀ-ի նախագահի հանձնարարած այլ քայլերին»:

Ի հետևումն ԱՄՆ-ի թերացումների, տատանման և Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի խախտման, ինչպես նաև ազգային անվտանգության գերագույն խորհրդի և Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի գործադրման վերահսկող հանձնախմբի որոշման, ԻԻՀ նախագահը որոշ հանձնարարություններ կատարեց ԻԻՀ նախագահին և Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենին: