Զարիֆն անդրադարձել է միջուկային համաձայնությանն ԱՄՆ-ի անհավատարմությանը
ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է, որ Համատեղ ակտի ծրագրի հանդեպ ԱՄՆ-ի անհավատարմության հարցով երկու անգամ նամակագրություն է կատարվել ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիի հետ:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երեքշաբթի օրն անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ-ի 10-ամյա շրջափակումների երկարաձգման կապակցությամբ Իրանի դիրքորոշմանն, ասել է. «Այդ շրջափակումների երկարաձգումը հակասում է Համատեղ ակտի ծրագրին և պատճառ է դառնալու, որ Իրանը դիմի այդ ծրագրով նախատեսված ու նաև ԻԻՀ-ի նախագահի հանձնարարած այլ քայլերին»:
Ի հետևումն ԱՄՆ-ի թերացումների, տատանման և Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի խախտման, ինչպես նաև ազգային անվտանգության գերագույն խորհրդի և Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի գործադրման վերահսկող հանձնախմբի որոշման, ԻԻՀ նախագահը որոշ հանձնարարություններ կատարեց ԻԻՀ նախագահին և Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենին: