Թեհրանում մեկնարկել է Իսլամական միաբանություն համաժողովի 30-րդ նստաշրջանը
ԻԻՀ-ի նախագահի ներկայությամբ, Թեհրանում մեկնարկել է «Միաբանությունը և թաքֆիրական խմբերին դիմակայելու անհրաժեշտությունը» կարգախոսով Իսլամական միաբանություն համաժողովի 30-րդ նստաշրջանը:
Իսլամական միաբանություն մաջազգային կոնֆերանսի 30-րդ նստաշրջանի ընթացքում ավելի քան 300 իրանցի ու արտասահմանցի հյուրեր 3 օրերի ընթացքում կքննարկեն տարբեր խնդիրներ, այդ թվում՝ թաքֆիրական խմբերի դեմ պայքարի հարցը:
10 մասնագիտական նիստերից բացի, ձևավորվելու են տարբեր այդ թվում՝ մուսուլմաններին ուղղված մարտահրավերները դիմագրավվելու, կրոնական փոքրամասնությունների վիճակը վերահսկող, դիմադրության մտավորականների միություն, Մոսայի Համիդե, մեդիան ու կանայք կոմիտեները:
Իսլամական միաբանություն համաժողովին մասնակցում են Մալայզիայից, ՌԴ-ից, Ինդոնեզիայից, Իրաքից, Լիբանանից, Թայլանդից, Ալժիրից, Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Թունիսից, Չինսատանից և Եգիպտոսից ժամանած հյուրեր:
Համաժողվի հետ զուգահեռաբար անցկացվում է նաև իսլամական միաբանություն միջազգային կինոփառատոնը: Փառատոնին կցուցադրվեն են՝ Մեծ մարգարեի անհատականության, Ղուրանը և մուսուլմանների միաբանությունը ու նույնպես իսլամաֆոբիայի թեմաներով ֆիլմեր: