Ավարտվեց «Վելայաթի երկնքի պաշտպաններ 7» զորավարժության առաջին փուլը
https://parstoday.ir/hy/news/iran-i48463-Ավարտվեց_Վելայաթի_երկնքի_պաշտպաններ_7_զորավարժության_առաջին_փուլը
«Վելայաթի երկնքի պաշտպաններ 7» զորավարժության առաջին փուլում հաջողությամբ իրականացվեց ավիա-էլեկտրոնային հայտնաբերման ու հետախուզման գործողությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 27, 2016 04:05 Asia/Tehran
  • Ավարտվեց «Վելայաթի երկնքի պաշտպաններ 7» զորավարժության առաջին փուլը

«Վելայաթի երկնքի պաշտպաններ 7» զորավարժության առաջին փուլում հաջողությամբ իրականացվեց ավիա-էլեկտրոնային հայտնաբերման ու հետախուզման գործողությունը:

Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, «Վելայաթի երկնքի պաշտպաններ 7» զորավարժության խոսնակ, զորավար Աբբաս Ֆարաջ Փուր Ալամդարին ասել է. «Զորավարժության առաջին փուլում նախապես որոշված դիրքերում տեղավորվեցին հակաօդային պաշտպանության կայանի հրթիռային, հրետանային, ռադարային, էլեկտրոնային գաղտնալսման, կապի ու նաև դիտարկման համակարգերը»:

«Զորավարժության առաջին փուլում գնահատվեցին ու փորձարկվեցին ավիա-ինֆորմացիայի հավաքագրման, ծովում նախատեսված թիրախների օդային պատկերահանման, թշնամու հոգեբանական գործողությունների դիմաց  նախահարձակ գործողությունների իրականացման, ինչպես նաև արդիական պատերազմներում ճգնաժամի կառավարման գործողությունները»,-հավելել է զորավար Աբբաս Ֆարաջ Փուր Ալամդարին:

ԻԻՀ-ի բանակի ու իսլամական հեղափոխության պահակազորի «Վելայաթի երկնքի պաշտպաններ 7» համատեղ   զորավարժությունը մեկնարկել է երկուշաբթի օրը`Իրանի հարավային, հարավ-արևմտյան ու հարավ-արևելյան հանրային տարածքում: