Հունվար 10, 2017 07:37 Asia/Tehran
  • Վիեննայում գումարվեց Իրանի դեմ շրջափակումների չեղարկման աշխատանքային խմբի նիստը

Իրանի դեմ շրջափակումների չեղարկման աշխատանքային խմբի նիստն Իրանի ու 5+1 խմբի անդամ երկրների պատվիրակությունների մասնակցությամբ գումարվեց Վիեննայում:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի փորձագիտական պատվիրակությունը երկուշաբթի օրը Վիեննայում աշխատանքային խմբի նիստից առաջ առանձին հանդիպումներ ունեցավ Չինաստանի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի պատվիրակությունների հետ:

Իրանի ԱԳ նախարարի տեղակալ և Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի գործադրման ընթացքը հսկող շտաբի իրանցի համանախագահ Աբբաս Էրաղչին երկուշաբթի օրը հայտարարել է, որ ԻԻՀ-ն չի հանդուրժելու ՀԳՀԾ-ի շրջագծում պարտավորությունների անտեսումը և համապատասխան քայլեր է ձեռնարկելու:

«ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից Իրանի դեմ շրջափակումների օրենքի գործադրման ժամկետի երկարաձգումը ՀԳՀԾ-ի ոտնահարում է համարվում և ԻԻՀ-ի հստակ ուղերձը պիտի փոխանցվի ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի մյուս անդամներին ու 5+1 խմբի անդամ երկրներին»,-հայտարարել է Էրաղչին:

ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստը երեքշաբթի օրը Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Էրաղչիի և ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատուի տեղակալ Հելգա Շմիդի գլխավորությամբ և  ԱԳ նախարարների տեղակալների մակարդակով գումարվելու է Վիեննայում:

Պիտակ