«Ֆաջր»-ի երաժշտական 32-րդ փառատոնը Թեհրանում
Հունվար 12, 2017 16:08 Asia/Tehran
Հունվարի 12-ին Թեհրանում կմեկնարկի «Ֆաջր»-ի երաժշտական 32-րդ շրջանի միջազգային փառատոնը:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ իրանական և արտասահմանյան երաժշտական խմբերը ելույթներով հանդես կգան Թեհրանի «Վահդաթ» և «Ռուդաքի» դահլիճներում, «Նիավարան» մշակութային համալիրում «Միլադ» աշտարակի դահլիճում և միջազգային ցուցահանդեսների սրահում:
«Ֆաջր»-ի երաժշտական 32-րդ շրջանի միջազգային փառատոնին կմասնակցեն 12 միջազգային, 10 ավանդական, 10 գործիքային, 4 կանանց, 13 կլասիկ, 15 փոփ և ռոկ, 8 խառը և 6 իրանական դասական նվագախմբեր:
«Ֆաջր»-ի երաժշտական միջազգային 32--րդ փառատոնը իր աշխատանքը կշարունակի մինչև հունվարի 20-ը:
Պիտակ