Զարիֆ. Իրանը պատրաստ է վերականգնել մինչև ՀԳՀԾ-ն գոյություն ունեցած պայմանները
https://parstoday.ir/hy/news/iran-i57416-Զարիֆ._Իրանը_պատրաստ_է_վերականգնել_մինչև_ՀԳՀԾ_ն_գոյություն_ունեցած_պայմանները
ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Ինչպես մեծապատիվ առաջնորդն է ընդգծել, Իրանը հավատարիմ է իր ստանձնած պարտավորություններին ու տված խոստումները չի մերժում: Սակայն եթե ԱՄՆ-ն խոստումնադրժությունը հասցնի այն մակարդակի, որ ՀԳՀԾ-ի գործադրման շարունակվելն իրանցիների շահերին հակառակ նկատվի, Իրանը պատրաստ է վերականգնել մինչև ՀԳՀԾ-ն գոյություն ունեցած պայմանները»:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Մարտ 21, 2017 04:16 Asia/Tehran
  • Զարիֆ. Իրանը պատրաստ է վերականգնել մինչև ՀԳՀԾ-ն գոյություն ունեցած պայմանները

ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Ինչպես մեծապատիվ առաջնորդն է ընդգծել, Իրանը հավատարիմ է իր ստանձնած պարտավորություններին ու տված խոստումները չի մերժում: Սակայն եթե ԱՄՆ-ն խոստումնադրժությունը հասցնի այն մակարդակի, որ ՀԳՀԾ-ի գործադրման շարունակվելն իրանցիների շահերին հակառակ նկատվի, Իրանը պատրաստ է վերականգնել մինչև ՀԳՀԾ-ն գոյություն ունեցած պայմանները»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` երկուշաբթի օրը Սպահանում  Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է. «Վերջին երկու ամիսներին Իրանի միջուկային ոլորտի գիտնականների բարձր կարողության ու ջանքերի արդյունքում ԻԻՀ-ն կարողացել է գործադրման փուլի հասցնել ամենաարդիական ցենտրիֆուգները, որոնք ՀԳՀԾ-ի վավերացման ժամանակ երազանք էին համարվում»:

«Հատկապես միջուկային խաղաղանպատակ էներգիայի բնագավառում իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդի և ԻԻՀ նախագահի նախաձեռնությամբ որոշվել է պայմաններն այնպես ձևավորել, որ եթե  դիմացի կողմի խոստումնադրժության հետևանքով  ՀԳՀԾ-ի գործադրման շարունակվելը  անարդյունավետ է, հնարավոր լինի ոչ միայն վերականգնել նախկին պայմաններն, այլ հանդես գալ առավել հզորությամբ»,-հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ նոր ցենտրիֆուգների ուրանի հարստացման կարողությունը 20 անգամ գերազանցում է նախապես տեղադրված ցենտրիֆուգներին: