Զարիֆ. Իրանը պատրաստ է վերականգնել մինչև ՀԳՀԾ-ն գոյություն ունեցած պայմանները
ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Ինչպես մեծապատիվ առաջնորդն է ընդգծել, Իրանը հավատարիմ է իր ստանձնած պարտավորություններին ու տված խոստումները չի մերժում: Սակայն եթե ԱՄՆ-ն խոստումնադրժությունը հասցնի այն մակարդակի, որ ՀԳՀԾ-ի գործադրման շարունակվելն իրանցիների շահերին հակառակ նկատվի, Իրանը պատրաստ է վերականգնել մինչև ՀԳՀԾ-ն գոյություն ունեցած պայմանները»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` երկուշաբթի օրը Սպահանում Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է. «Վերջին երկու ամիսներին Իրանի միջուկային ոլորտի գիտնականների բարձր կարողության ու ջանքերի արդյունքում ԻԻՀ-ն կարողացել է գործադրման փուլի հասցնել ամենաարդիական ցենտրիֆուգները, որոնք ՀԳՀԾ-ի վավերացման ժամանակ երազանք էին համարվում»:
«Հատկապես միջուկային խաղաղանպատակ էներգիայի բնագավառում իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդի և ԻԻՀ նախագահի նախաձեռնությամբ որոշվել է պայմաններն այնպես ձևավորել, որ եթե դիմացի կողմի խոստումնադրժության հետևանքով ՀԳՀԾ-ի գործադրման շարունակվելը անարդյունավետ է, հնարավոր լինի ոչ միայն վերականգնել նախկին պայմաններն, այլ հանդես գալ առավել հզորությամբ»,-հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ նոր ցենտրիֆուգների ուրանի հարստացման կարողությունը 20 անգամ գերազանցում է նախապես տեղադրված ցենտրիֆուգներին: