Huffingtonpost.«Սաուդյան Արաբիան աշխարհում հովանավորում է ահաբեկչությունը»
https://parstoday.ir/hy/news/iran-i57426-huffingtonpost._Սաուդյան_Արաբիան_աշխարհում_հովանավորում_է_ահաբեկչությունը
Huffingtonpost ամերիկյան օրաթերթը խոստովանել է, որ Սաուդյան Արաբիան և վահաբականությունը աշխարհում ահաբեկչության իրական հովանավորն են»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 21, 2017 07:30 Asia/Tehran
  • Huffingtonpost.«Սաուդյան Արաբիան աշխարհում հովանավորում է ահաբեկչությունը»

Huffingtonpost ամերիկյան օրաթերթը խոստովանել է, որ Սաուդյան Արաբիան և վահաբականությունը աշխարհում ահաբեկչության իրական հովանավորն են»:

ԱՄՆ-ի արտգործնախարարության ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառված 61 խմբավորումների մեծ մասը վերահսկվում են վահաբականության կողմից կամ հովանավորվում են սաուդյան իշխանավորների կողմից:

Ամերիկյան այդ օրաթերթը գրել է, որ Սաուդյան Արաբիան ռազմական ու ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ահաբեկչական ու թաքֆիրական խմբավորումներին, այդ թվում ԻԼԻՊ-ին և Ալ-Նուսրայի ճակատին և դերակատար է անմեղ մարդկանց սպանության գործում:

«ԱՄՆ-ը պետք է վերջ դնի իր ոտնձգողական ու տարածամոլական քաղաքականություններին և այլևս աջակցություն չցուցաբերի ահաբեկչությունը հովանավորող պետություններին».-գրել է Huffingtonpost օրաթերթը:

Հոդվածում նշված է նաև, որ ԱՄՆ-ը չպետք է խրախուսի ծայրահեղական խմբերին վերահսկելու և ոչնչացնելու մասին Սաուդյան Արաբիայի կեղծ քայլերը  և պետք է խիստ ընդդիմանա այն պետություններին, որոնք գաղտնի կերպով հովանավորում են ահաբեկչությունը::