Բանակն ու Պահակազորը համագործակցել են թշնամու դավերը վնասազերծելու հարցում
Ապրիլի 18-ի ՝ Բանակի օրվա առիթով մի հաղորդագրություն տարածելով, ԻԻՀ Պահակազորը կարևորել է թշնամիների դավերին դիմագրավելու հարցում բանակի և պահակազորի համագործակցությունը:
Պահակազորի հաղորդագրությունում ասված է. «Իրանի պաշտպանական համակարգի անխոցելիության ու անվտանգության ապահովման ուղղությամբ բանակի և իսլամական հեղափոխության Պահակազորի միջև առկա միասնությունն ու սիներգիան օրինակելի են»:
«Չնայած բանակի ու պահակազորի և Իրանի պաշտպանական համակարգի ու զինված ուժերի միջև անջրպես ստեղծելու նպատակով տիրակալ ուժերից ու սիոնիզմից կախյալ տարրերի կողմից տարվող ջանքերին, հիշյալ երկու կառույցները ոչ մի ջանք չեն խնայելու Իրանի զարգացման և հեղափոխության առաջընթաց ուղին շարունակելու համար».-նշված է հաղորդագրությունում:
Իսլամական հեղափոխության Պահակազորի հաղորդագրությունում գրված է.«Բանակը, Պահակազորը, Հավաքազորային ուժերը, նաև իսլամական հակարագը և հեղափոխությունը պաշտպանող տարբեր խավերը, ամուր քայլերով և աներեր կամքով շարունակելու են համագործակցել , նաև իրենց հարաճող հզորությամբ ու արժանապատվությամբ, ոչ մեկին թույլ չեն տալու ձեռքբերված անվտանգության ու խաղաղության դեմ որևէ քայլ ձեռնարկել»: