ԱՄՆ-ի դերը արաբական երկրների միջև լարվածություն առաջացնելու մեջ
https://parstoday.ir/hy/news/iran-i63776-ԱՄՆ_ի_դերը_արաբական_երկրների_միջև_լարվածություն_առաջացնելու_մեջ
Իրանի Իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահն ասել է.«Տարածաշրջանում արաբական երկրների միջև վերջերս ծագած տարաձայնությունը ԱՄՆ-ի միջամտության հետևանքն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 05, 2017 12:42 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի դերը արաբական երկրների միջև լարվածություն առաջացնելու մեջ

Իրանի Իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահն ասել է.«Տարածաշրջանում արաբական երկրների միջև վերջերս ծագած տարաձայնությունը ԱՄՆ-ի միջամտության հետևանքն է»:

Երկուշաբթի՝ հունիսի 5-ին Կատարի և Արաբիայի միջև ծագած խնդրի մասին Ալաեդդին Բորուջերդին ասել է.«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Արաբիա կատարած այցի առաջին հետևանքը տարածաշրջանի երկրների միջև խնդիրների հարուցումն էր»:

«Օտար երկրների՝ մասնավորապես ԱՄՆ-ի միջամտությունը որպես իսլամական երկրների ճանաչված թշնամի, որը մշտապես իր օրակարգում է ունեցել իսլամական երկրների միջև պառակտում սերմանելու ծրագիրը, ոչ մի կերպ չի կարող կարգավորել տարածաշրջանի խնդիրները».ավելացրել է Բորուջերդին:

Իրանի Իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահի խոսքով.«ԻԻՀ-ն ի սկզբանե դեմ է եղել տարածաշրջանում օտար երկրների միջամտությանը և հուսով է, որ տարածաշրջանի երկրները պետք է հաշվի առնեն այս կարևոր ու առանցքային քաղաքականությունը, որ տարածաշրջանի խնդիրները պետք է կարգավորեն հենց իրենք՝ տարածաշրջանի երկրները»: