Զարիֆը Օսլոյում հանդիպել է Նորվեգիայի ԱԳ նախարարի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i64454-Զարիֆը_Օսլոյում_հանդիպել_է_Նորվեգիայի_ԱԳ_նախարարի_հետ
ԻԻՀ ԱԳ նախարարը, ով այցելել է Նորվեգիա Օսլոյի ֆորումին մասնակցելու նպատակով, հանդիպել է այդ երկրի ԱԳ նախարարի հետ: Այս մասին հայտնել է IRNA լրատվական գործակալությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 12, 2017 20:05 Asia/Tehran
  • Զարիֆը Օսլոյում հանդիպել է Նորվեգիայի ԱԳ նախարարի հետ

ԻԻՀ ԱԳ նախարարը, ով այցելել է Նորվեգիա Օսլոյի ֆորումին մասնակցելու նպատակով, հանդիպել է այդ երկրի ԱԳ նախարարի հետ: Այս մասին հայտնել է IRNA լրատվական գործակալությունը:

Հանդիպման ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը և Նորվեգիայի ԱԳ նախարար Բորգե Բրենդեն բանակցել են  երկկողմ հարաբերությունների և միջազգային ու տարածաշրջանային  հարցերի շուրջ:

Նախատեսված է Զարիֆի հանդիպումը Ինդոնեզիայի ԱԳ նախարարի և Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

Ամեն տարի Նորվեգիայի մայրաքաղաքում անցկացվում է  Օսլոյի Ֆորումը միջազգային միջնորդների, աշխարհի բարձրաստիճան պաշտոնյաների, խաղաղապահների և միջազգային հարցերով փորձագետների  մասնակցությամբ: Ֆորումի թեման աշխարում ընթացող բախումներն ու հակամարտություններն են և դրանց կարգավորման ուղիների քննարկումը: