Զարիֆը Օսլոյում հանդիպել է Նորվեգիայի ԱԳ նախարարի հետ
ԻԻՀ ԱԳ նախարարը, ով այցելել է Նորվեգիա Օսլոյի ֆորումին մասնակցելու նպատակով, հանդիպել է այդ երկրի ԱԳ նախարարի հետ: Այս մասին հայտնել է IRNA լրատվական գործակալությունը:
Հանդիպման ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը և Նորվեգիայի ԱԳ նախարար Բորգե Բրենդեն բանակցել են երկկողմ հարաբերությունների և միջազգային ու տարածաշրջանային հարցերի շուրջ:
Նախատեսված է Զարիֆի հանդիպումը Ինդոնեզիայի ԱԳ նախարարի և Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ:
Ամեն տարի Նորվեգիայի մայրաքաղաքում անցկացվում է Օսլոյի Ֆորումը միջազգային միջնորդների, աշխարհի բարձրաստիճան պաշտոնյաների, խաղաղապահների և միջազգային հարցերով փորձագետների մասնակցությամբ: Ֆորումի թեման աշխարում ընթացող բախումներն ու հակամարտություններն են և դրանց կարգավորման ուղիների քննարկումը: