Մոգերինիին ուղղված Զարիֆի նամակը ՝ Իրանի հակադարձ քայլը Արևմուտքի դեմ
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի խոսնակն ասել է.«ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատարին Իրանի ԱԳ նախարարի գրած նամակը , Արևմուտքի խոստումնադրժության դեմ Իրանի փոխադարձ քայլի շրջանակում է գնահատվում»:
Անդրադառնալով Ֆեդերիկա Մոգերինիին ուղղված Մոհամմեդ Ջավադ Զարիֆի նամակին, Սեյյեդ Հոսեյն Նաղավի Հոսեյնին ասել է.«Եվ՛ ՀԳՀծ-ի փաստաթղթում, և՛ ծրագրի իրականացման հարցում հակադարձ ու համապատասխան քայլի կապակցությամբ իսլամական խորհրդարանի վավերացումներում, քայլեր են նախատեսվել Վեցյակի խմբի երկրների խոստումնադրժությունների դեմ »:
«ՀԳՀԾ-ի վերաբերյալ խորհրդարանի վավերացումների համաձայն, Իրանը կարող է համապատասխան ու փոխադարձ քայլեր ձեռնարկել , որոնց մեջ ընդգրկվում է Մոգերինիին գրած նախարար Զարիֆի նամակը»,հավաստել է Սեյյեդ Հոսեյն Նաղավի Հոսեյնին:
Նրա խոսքերով, Իրանը պետք է իրավական ու քաղաքական առումներով հետամուտ լինի ԱՄՆ-ի խոստումնադրժությանը և պաշտպանի իր իրավունքները:
ՀԳՀԾ-ն իրականացման փուլ անցավ 2016 թվականի հունվարին ՝ Իրանի և Վեցյակի խմբի միջև : Հակառակ Վաշինգտոնի ստանձած պարտավորությունների, հինգշաբթի օրը Սենատն ընդունել է հակաիրանական նոր շրջափակումների մասին օրինագիծը: