Զարիֆ. Աշխարհն ընդգծում է, որ Իրանը հարգում է իր պարտավորությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i66038-Զարիֆ._Աշխարհն_ընդգծում_է_որ_Իրանը_հարգում_է_իր_պարտավորությունները
ԻԻՀ ԱԳ նախարարը Թուիթերում կատարած գրառման մեջ նշել է. «Աշխարհը հաստատում է իր ստանձնած պարտավորությունների հանդեպ Իրանի հավատարմությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 01, 2017 03:12 Asia/Tehran
  • Զարիֆ. Աշխարհն ընդգծում է, որ Իրանը հարգում է իր պարտավորությունները

ԻԻՀ ԱԳ նախարարը Թուիթերում կատարած գրառման մեջ նշել է. «Աշխարհը հաստատում է իր ստանձնած պարտավորությունների հանդեպ Իրանի հավատարմությունը»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը պատասխանելով ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլիի հինգշաբթի օրվա հակաիրանական հայտարարությանը, ասել է. «Իրանի հանդեպ արմատավորված ատելության պատճառով, ԱՄՆ-ն պարտավոր է հերքել ճշմարտությունը»:

ԱԽ նիստում, Վաշինգտոնի տարածաշրջանային ձախողումները քողարկելու համար, ԱՄՆ-ի ներկայացուցիչը   անհիմն մեղադրանքներ ներկայացրեց կապված Իրանի տարածաշրջանային դերակատարության հետ: Դա ի տես այն բանի, որ նիստին մասնակցած ԱԽ-ի մեծ թվով անդամներ, Գերմանիան ու ԵՄ-ի ներկայացուցիչը ողջունեցին ՀԳՀԾ-ի շրջագծում ստանձնած պարտավորությունների հանդեպ Իրանի հավատարմությունը և միջազգային հանրությանը կոչ արեցին շարունակել ՀԳՀԾ-ի հանդեպ հովանավորությունը:

ԻԻՀ ԱԳ նախարարը Թուիթերում կատարած մեկ այլ գրառման մեջ անդրադառնալով եվրոպական երեք երկրներ՝ Գերմանիա, Իտալիա և Ֆրանսիա կատարած իր ուղևորությանն, ընդգծել է. «Բեռլինում, Հռոմում ու Փարիզում բարձր մակարդակի հանդիպումներ ունեցա երեք երկրների ղեկավարների հետ և չնայած ԱՄՆ-ի անխոհեմ թշնամությանը, ԵՄ-ն հավատարիմ է ՀԳՀԾ-ին և Թեհրանի հետ կառուցողական համագործակցությանը»: