Իրանը՝ կրոնների միջև խաղաղության ու բարեկամության դրոշակակիրը
Իսլամական դավանանքների մերձեցման համաշխարհային ֆորումի գլխավոր քարտուղար Այաթոլլահ Մոհսեն Արաքին հավաստել է.«Իրանցիները կրոնների միջև խաղաղության ու բարեկամության դրոշակակիր են»:
Այաթոլլահ Մոհսեն Արաքին մասնակցել է Բրիազիլիայի Սան Պաոլոյում անցկացվող «Մուսուլմանները և ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարը» համաժողովին: Fulia de São Paulo պարբերականին տված հարցազրույցում, նա ասել է.«Աշխարհում ոչ մի կառույց ՝ Իրանում գործող Իսլամական դավանանքների մերձեցման համաշխարհային ֆորումի նման ջանքեր չի գործադրում տարբեր կրոնների և իսլամական դավանանքների հետևորդների միջև բարեկամություն հաստատելու ուղղությամբ»:
Իսլամական դավանանքների մերձեցման համաշխարհային ֆորումի գլխավոր քարտուղարի խոսքերով՝ Իրանում տարբեր կրոնների հետևորդներն ապրում են խաղաղ պայմաններում ՝ մասնակցելով երկրի բոլոր որոշումներին:
Անդրադառնալով Արևմտյան ԶԼՄ-ների հակաիրանական գործունեությանը, նա ավելացրել է.«Իրանը տարածաշրջանի միակ երկիրն է, որը կտրուկ պայքարում է ահաբեկչական խմբերի ՝ այդ թվում ԻԼԻՊ-ի դեմ»: